среда, 15 февраля 2023 г.

Կա ապագա, ապագա կա՝,,Վեոլիա-ջրի,, համար

Երեկ,փետրվարի 14-ին գնացի դատարան՝զինված ,,Վեոլիա-ջրի,, կողմից իմ դեմ ներկայացված հայցի/243հազար դրամի/գումարի բռնագանձման պահանջով/, դեմ հակափաստարկների փաթեթով․Առարկություն, Հայցադիմումի պատասխան, Միջնորդություն՝հայցային վեղամություն կիրառելու մասին, Լրացուցիչ տեղեկություններ,որոնց թվում՝վերջին 3 ամսվա մուծումների անդորրագրերը/որոնցից փետրվարը հունվարին ,,ուրացել է մի ամբողջ 2200դրամ մուծումը ,,չտեսնելով,,  քանի որ ,,նախորդ վճարում,, տողին գրված է ,,օօ․,․վճարում/։Մի խոսքով՝իսկական ,,քավորի պատասխան,,։Մնացած մուծումները՝2017թվից սկսած, ,,Վեոլիան,, ներկայացրել է հաշվի քաղվածքի մեջ, որն էլ ահավոր մանրատառ է ու առանց խոշորացույցի հնարավոր չէ տեսնել գրառումները,ինչը համարել եմ դատարանի հանդեպ անպատշաճ վերաբերմունք։Այդ փաստաթղթերի ուսումնասիրությունն արդեն քննվել է մինչ օրս տեղի ունեցած նիստերի ժամանակ՝բացառությամբ Լրացուցիչ տեղեկությունների, որ վերջերս եմ ներկայացրել դատարանին։Երեկ պետք է կայանար հերթական նիստը՝,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ ,,թխած,, գործով,ապօրինի սակագնով․ավելի ճիշտ՝ապօրինի,բայց՝օրինականացված սակագնով սարքած գործով,որի առթիվ վերջին 5 տարում բազմաթիվ հրապարակումներով ու նամակներով եմ հանդես եկել, բայց՝միայն ,,Առավոտ,, թերթը՝2018-ին, անդրադարձավ դատական նիստին, իսկ ,,Վեոլիայի,, դեմ բողոքներիս՝զետեղված ,,Վեոլիա-հանրային վերահսկողություն,, ֆեյսբուքյան խմբում, լուսաբանելու պատրաստակամություն  հայտնեց եվ սիրով լուսաբանեց ,,Օրագիր-նյուս,, կայքը՝2022թվի նոյեմբերին։

  Նիստի ընթացքում դատավորն ընթերցելով իմ ներկայացրած Լրացուցիչ տեղեկությունները՝,,Վեոլիային,, էլեկտրոնային փոստով ուղարկած նամակների եվ պատասխանի մասին,կասկած հայտնեց, որ դա ոչ թե ,,Վեոլիայի,, պատասխանն է, այլ՝էլեկտրոնային ռոբոտի, քանի որ ինքը հավաստիացված չէ, որ միջնորդությունս ,,Վեոլիան,, ստացել է, ,,Վեոլիա-ջրից,, ինքը տեղեկություն չի ստացել միջնորդությունն ստանալու մասին եվ դժգոհեց, որ ես նամակը ծրարով չեմ ուղարկել, այլ՝ էլեկտրոնային փոստով։Ըստ այդմ, դատը հետաձգվեց մինչեւ մարտի 7-ը,որպեսզի այդ ընթացքում ծրարով նամակ ուղարկեմ/Բայց ինչ հետաքրքիր օրենքներ ունենք․էլեկտրոնային փոստի դարում ծրարով նամակագրություն/։Ի դեպ, 2010-2014թվերին, երբ դեռ ,,եոլիա-ջուրը,, գոյություն չուներ, գոյություն ուներ Լոռու-ջրմուղ առանձին կառույց՝իր էլեկտրոնային փոստով, եվ այդ փոստով էլ նամակագրություն եմ ունեցել նախկին ղեկավարներ Վահանյանի եվ Անտոնյանի հետ,շատ խնդիրներ հարթվել են՝առանց դատարանի միջամտության։Այն ժամանակ նույնիսկ մի առանձին գրասենյակ էլ կար՝Վանաձորի քաղաքապետարանի նկուղային հարկում, որպեսզի քաղաքում ապրողները չհասնեն Դիմաց՝,,սարի գլուխը,,։Հիմա Լոռու տեղամաս՝որպես իրավական միավոր, կարծես թե գոյություն չունի․Երեվանն է նամակներին պատասխանում,Երեվանն է արձագանքում քաղաքացիների բողոքներին կամ էլ՝միանգամից գործեր ,,թխում,, քաղաքացիների վրա․այ այդ ժամանակ արդեն պետք են գալիս Լոռու տեղամասի ,,ծառայությունները,,․այստեղ շատ լավ գործ են ,,թխում,,․բայց այնքան անորակ, որ հակասության մեջ է մտնում Երեվանի սարքած գործի հետ/իսկ այդ մասին մանրամասն նշել եմ Հայցադիմումի պատասխանի մեջ/։Հիշեցնենք, որ ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ երրորդ հայցն է՝սկսած 2018թվից․առաջին հայցը՝31 հազար դրամ գումարի բռնագանձման պահանջով, մերժեց դատարանը։ 2022թվի տարեսկզբի ներկայացրած հայցն էլ այսօրվա դատարանն է մերժել /որի մասին միայն ամիսներ անց եմ տեղեկացել՝,,Հայփոստից,, դատարանի տեղեկացմամբ/, քանի որ ,,Վեոլիայի,, շահերի պաշտպանը չի ունեցել պատշաճ լիազորագիր, հիմա երրորդ հարձակումն է իմ դեմ․արդեն ոչ թե միայն 5400դրամ ամսավարձով սարքած պարտքով,այլեվ՝6014դրամով։Ու մինչ դատարանում արդեն երրորդ ամիսն է գնում՝երրորդ հայցի քննության, ,,Վեոլիան, , արդեն ,,պարտք,, է նկարում 6014դրամով․երեվի որ 4-րդ անգամ էլ ներկայացնի՝ապագայում։Կա ապագա՝ապագա կա՝,,Վեոլիայի,, համար։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն