вторник, 1 апреля 2014 г.

Ոկրաինացիների ստամոքսն ավելի պի՞նդ է

       Մարտի 4-ին սույն բլոգի ՝,,Արդյո՞ք անորակ են ներմուծվող հավկիթները,, հոդվածում մտահոգություն էինք հայտնել, թե արդյո՞ք տեղին է տեղական ձու արտադրող ընկերությունների ներկայացուցիչների այն պնդումը, թե ներկրվող հավկիթներն անորակ են, եւ ակնկալում էինք արձագանք՝ համապատասխան մարմիններից, քանի որ դա հասարակության լայն շերտերին հուզող հարց է. առավել եւս, որ կապված է սննդի անվտանգության հետ: Եվ ահա, մարտի 30-ի ,,Արմենիայի,,  ,,Սուր անկյան,, ժամանակ ներկայացվեց մայրաքաղաքի ու Գյումրու խանութներում իրականացված ուսումնասիրություն, որի ընթացքում փորձ էր արվում ապացուցել, որ Ուկրաինայից ներմուծված հավկիթները ժամկետանց են, քանի որ դրանք նախատեսված են 60 օրյա պահպանման համար, մինչդեռ ձվի պիտանելիության ժամկետը Հայաստանում 25 օրն է համարվում, քանի որ դրանից հետո, ըստ տեղական ձու արտադրողների, ձուն կորցնում  է  որակական հատկանիշները:Սննդի անվտանգության հարցերով պատասխանատուն էլ գտնում էր, որ 60օրյա ժամկետը հնության ապացույց չէ, եւ, ի պատասխան թղթակցի հարցի, կրկնում էր ՝,,Իսկ ինչու՞ չպետք է ներկրվեին,,:Հետաքրքիր է, որ Ուկրաինայում  պիտանելիության ժամկետ է համարվում 60 օրը, իսկ Հայաստանում,փաստորեն,25-՞ը:  Միգուցե ուկրաինացիների ստամոքսը համարվում է անխոցելի .՞ ՝ Կուչմայի ռեժիմի բովով անցած, Մայդանում կոփված, եւ ի զորու է առանց ստամոքսաղիքային խնդիրների մարսել 60օրյա հնության ձուն, ինչը հակացուցված է համարվում հայաստանյան սպառողի պարագայում: Ստացվում է, որ ուկրաինացու 60լուսնային օրը հավասար է հայաստանցու 25 լուսնային օրվա, մինչդեռ հայտնի է, որ թե Հայաստանը, թե Ուկրաինան գտնվում են միեւնույն ՝Երկիր մոլորակի վրա: Իսկ Վանաձորի  որոշ խանութներում վաճառվող անհայտ ծագման հավկիթների վրա  ոչ միայն մակնշում չկա, այլեւ ՝ դրանք ոչ հիգիենիկ, անմաքուր վիճակում են, անհասկանալիորեն ,,կնճռոտված,,կճեպներով, ու, լավագույն դեպքում ՝լղոզված գրառումներով, որից պարզ չէ անգամ, թե որտեղ են արտադրվել, ուր մնաց ՝ ժամկետները լինեն նշված:Թերեւս, այդ հանգամանքով էլ պայմանավորված է դրանց ՝համեմատաբար էժան լինելը: Հետաքրքիր հանգամանք է այն, որ ժողովրդին արդեն վարժեցրին, որ այսուհետ ձվի գնի համար էժանի սահմանագիծ պետք է ընդունել 60դրամը, ինչը մեկ-երկու տարի առաջ առավելագույն էր համարվում:Ըստ այդմ, հեռուստաէկրանից մի կին   ոգեւորվել էր 60դրամանոց ներմուծված ձու գտնելու հանգամանքով, ու դժգոհում էր, որ հայրենական ձու արտադրողները 70-80դրամով են վաճառում:Մարտի 31-ին էլ ,,Արմենիան,, լուրերով տեղեկացրեց, որ ձվի շուկայում ուսումնասիրություն է կատարվել մայրաքաղաքի, Լոռու եւ Շիրակի մարզերում, ու ստուգայցի արդյունքում կասկածելի ձվերը հավաքվել են, ժամկետանցները ՝ոչնչացվել, մի քանի հարյուրն էլ  լաբորատոր ստուգումից հետո կրկին վաճառքի են հանվել:Հետաքրքիր է, արդյո՞ք ետ վերադարձրածների մեջ չեն մտնում անհասցե հավկիթները, որոնք մինչ օրս էլ վաճառվում են: Թեպետ, չի բացառվում, որ ,,ոչնչացվածներն,, էլ ուղարկվեն  մանկապարտեզներին կամ ծերանոցներին, եւ կամ ՝սննդի օբյեկտներին հանձնվեն: Քիչ ե՞ն եղել նման դեպքեր:Կարծում ենք, առանց մակնշման կամ լղոզված մակնշմամբ ձու վաճառելը եւս օրենքի խախտում է: Թեպետ ՝այսպես կոչված ,,տնական ձուն,, առհասարակ ոչ մի  ապացույց չունի, թե երբ է այն արտադրվել / բացի վաճառողի երդումը /, եւ որոշ գնորդներ էլ նախընտրում են անգամ գետնին նստած վաճառողներից այդ ,,տնականը,,գնել. այն էլ ՝100դրամով, քան ՝տեղականը կամ ներմուծածը:Ճաշակին ընկեր չկա:                                                                              ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                                 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն