вторник, 1 апреля 2014 г.

Տեղեկատվական շրջափակու՞մ, թե՞ ՝ գրաքննություն

  Մարտի 30-ին գարնանային անսպասելի...ձյան առթիվ նույն օրվանից սկսած ՝ հանրապետական հեռուստատեսությամբ պարբերաբար ռեպորտաժներ էին ներկայացվում հանրապետության ավտոճանապարհների վիճակից, արտակարգ դեպքերից ու  հատկապես ՝ Երեւանում մաքրման աշխատանքներից, մինչդեռ Վանաձորի հեռուստաալիքներում թե 30-ին եւ թե 31-ին նախանձելի հանգիստ վիճակ էր, եւ կամ անցած շաբաթվա լուրերի ամփոփումն էր հրամցվում, կամ ՝մշակութային-սպորտային լուրեր: Եվ, քանի որ Վանաձորի քաղաքապետարանն արգելել է հեռուստատեսությամբ լուսաբանել ամենշաբաթյա խորհրդակցությունները, ուստի հեռուստադիտողներն այդպես էլ չիմացան, թե փողոցները մաքրվե՞լ են, թե՞ ՝ տեղական իշխանությունները հույսը դրել էին արեւի բարեհաճությանը, ինչը միայն մարտի 31-ին էր զգալի ՝արեւի տիրապետության տակ գտնվող փողոցների  ու մայթերի պարագայում:Հետաքրքիր է, որ անգամ քաղաքապետարանի կայքում չգտանք այդ աշխատանքների որեւէ ապացույց, եւ միակ  էական նորությունը ,,Նորություններ,, բաժնում ,,Ժառանգություն,, կուսակցության հանրահավաքի մասին իրազեկումն ու թույլտվությունն էր. պատկերացնու՞մ եք, ,,ապրիլի 4-ին ,,Ժառանգությունն,,ավելի քան 10 ժամ հանրահավաք է անցկացնելու ,,Արցախ,, պուրակում, ժողովուրդը մի քանի ժամ ,,տժժալու,, ու ,,ղժժալու,, հնարավորություն ունի: Ինչ վերաբերվում է ձյան հասցրած վնասներին ու հետեւանքներին, մաքրման աշխատանքներին, ապա մարտի 31-ին միայն կեսգիշերային Հ2-ը տեղեկացրեց, թե ինչպիսին է իրավիճակը  Լոռիում, ու մեկ էլ ցուցադրեց Հայքի հրապարակում վերուվար կատարող մաքրման մեքենան:Իսկ այս օրերին համացանցն էլ էր ,,տժժում,, անսպասելի ձյան առաջացրած խառնաշփոթ իրավիճակից: Իսկ եթե մարդիկ համացանց չունե՞ն, ուրեմն չե՞ն իմանալու, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, եւ կամ տեղական լուրերն առաջնահերթ պետք է հանրապետական հեռուստատեսությա՞մբ տեղեկանան:                                                                     ԳԱՅԱՆԵ  ՀՈՎՍԵՓՅԱՆ                                                           

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն