четверг, 10 апреля 2014 г.

Ոչ միայն օմբուդսմենի թեժ գիծն է անհասանելի, այլեւ ՝ «Արմենտելի» տեղեկատուն. համենայն դեպս ՝ մարզերում

  Վերջապես երեկ պատասխան ստացանք օմբուդսմենի գրասենյակից այն մասին, թե ինչու է թեժ գիծն անհասանելի: Ապրիլի 5-ին սույն բլոգում տպագրված ,,Օմբուդսմենի թեժ գիծ 116. ձեր հավաքած համարը գոյություն չունի,, հոդվածի առնչությամբ, որ զետեղել էինք նաե  Հելսինկյան ասոցիացիայի ֆեյսբուքյան խմբում, օմբուդսմենի գրասենյակի աշխատակցուհի Արեվիկ Չափարյանն արձագանքեց այն բանից հետո, երբ օգտատերերից մեկի զարմացած ու նեղացած հարցին, թե ինչու՞ եմ եզրակացրել, որ թեժ  գիծը  չի գործում, ու ես էլ ստիպված հունվար ամսին այդ առթիվ բլոգում գրած առաջին ու հաջորդ հոդվածներն էլ զետեղեցի   /29.01.2014 ,,Օմբուդսմենի թեժ գիծն անհասանելի է, նամակներն էլ մնում են անպատասխան,, 3.02.2014 ,,Պետական ռեկետությունը ՝ գործողության մեջ,, /: Վերջինս գրում է.,,Քանի որ մարզերում հեռախոսահամարները թվայնացված չեն, տեխնիկական պատճառներով շատ հաճախ հնարավոր չի լինում միանալ գծին, դրա համար ունենք թեժ գծի բջջային հեռախոսահամար, որին կարող եք միանալ ցանկացած պահի ՝096 116 100,,: Զարմանալի է, բայց մի՞թե նույն պատասխանը չէր կարելի գրել նաեւ  սույն բլոգում տպագրված նախորդ հոդվածի առնչությամբ, որ նույնպես զետեղվել էր հելսինկյան  ասոցիացիայի էջում, ինչպես նաեւ  արտատպվել  blonews.am,  slaq.am, hayeli.am, mediamamul.am կայքերում : Ա. Չափարյանը նաեւ տեղեկացնում է, որ  իրենց ՝ հունվարին ուղարկած իմ նամակն ստացել են եւ խնդրել, որպեսզի ես ուղարկեմ իմ կոորդինատները, սակայն ես չեմ արձագանքել: Ինչպե՞ս արձագանքեի, եթե նամակ չեմ ստացել իմ էլեկտրոնային հասցեին: Ինչեւէ, քանի որ մայրաքաղաքաբնակ օգտատերերից մեկը, մինչ Չափարյանի ֆեյսբուքային պատասխանը, նույն էջում  հավաստիացրել էր, որ օմբուդսմենի թեժ գծի համարը հավաքվում է, փորձեցինք  մեկ անգամ եւս համոզվել, որ այն չի գործում, եւ ապրիլի 10-ին ֆիքսված հեռախոսակապով կրկին հավաքեցինք 116 համարը, եւ կրկին պատասխան ստացանք .,,Ձեր հավաքած համարը գոյություն չունի,,: Փորձեցինք կապվել ,,Արմենտելի,, 100 տեղեկատուի հետ, եւ պարզել, թե այդ ի՞նչ թնջուկ է, որ մայրաքաղաքում օմբուդսմենի  116թեժ գծի  համարը հավաքվում է, մարզերում ՝ չի հավաքվում. անգամ թվայնացված հեռախոսով, միգուցե մարզերի համար ինչ-որ լրացուցիչ կո՞դ է անհրաժեշտ, կամ ,,մոգական բառեր,, որ արտասանելուց հետո միայն կարող է համարը միանալ, սակայն 100 տեղեկատուն անհասանելի էր: Այսպես, հավաքում ենք 100 համարը, եւ երբ լսում ենք ՝,,օպերատորին միանալու համար սեղմեք 0,, այ հենց այդ 0-ն հավաքելուց հետո ձայնի ամբողջ ուժգնությամբ երաժշտություն է միացվում մի քանի րոպե շարունակ, որի ընթացքում անպատասխան զանգերի ձայնն էլ է խլացվում; Մի քանի անհաջող փորձերից հետո մեկ էլ ռոբոտը հայտնում է.,,Խնդրում ենք մնալ կապի մեջ, մեր ընկերության աշխատակիցը ձեզ կպատասխանի 5 րոպեից,,: Սպասում ես 5 րոպե, ու այդ ընթացքում կրկին չպատվիրված երաժշտությունը խլում է քո րոպեները, որից հետո ՝ ,,Խնդրում ենք մնալ կապի մեջ, մեր աշխատակիցը ձեզ կպատասխանի 6 րոպեից,,: Զայրացած ցած ես դնում  ընկալուչը, փոքր անց նորից ես 100 համարը հավաքում ՝ հիմա էլ առաջարկում են 4 րոպե սպասել, եւ այդպես շարունակ: Մնում է ,,Կարգին սերիալի,,  Ադիկի նման ասեն ՝ ,, Չա՞յ, կոֆե՞, պատանցուե՞մ...,,: Իսկ եթե բջջայինով հավաքեն 100 տեղեկատուն, հաշվարկվում է 1 րոպեն 18 դրամ, եւ այդ մասին էլ է ռոբոտը կանխավ զգուշացնում:Ահա եւ ձեզ բյուջեն լցնելու եւս մեկ հնար ՝,,Արմենտելի,, օգնությամբ, որից էլ բարեգործությունների ֆոնդ է կուտակվում. թող մարդիկ համարը հավաքեն ու սպասեն, րոպեներն էլ գնան ու գնան, փողերն էլ ՝հետը:  Ինչ վերաբերվում է օմբուդսմենին փնտրելու հարցին, ապա խնդիրը կայանում էր նրանում, որ պաշտոնական պատասխան ստանանք ,թե ի վերջո, որքանո՞վ է տեղին կամ օրինական, երբ անձնագրային բաժիններում քաղաքացիներին ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանք տալու համար այս տարվանից պետտուրք է սահմանվել 1100դրամ  ՝գումարած 50դրամ 1 բլանկի համար: Արդյո՞ք իրավացի են  այն պետական մարմինները, որոնք քաղաքացիների ընտանիքի վերաբերյալ տեղեկանք պահանջելիս ոչ թե անձնագրային բաժին են ուղարկում, այլ՝ ԲՇՏ կամ համատիրություն, իսկ վերջիններս էլ, օգտվելով առիթից, պահանջում են չհիմնավորված վարձերը  / չմատուցած ծառայության դիմաց / մուծել: Տեղեկանք տալու գործառույթը այսուհետ միայն անձնագրային բաժինների մենաշնո՞րհն է, թե՞ ՝ թաղապետարանները կամ ԲՇՏ-համատիրություններն էլ ունեն նման իրավասություն:                                       ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                                    

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն