суббота, 5 апреля 2014 г.

Օմբուդսմենի թեժ գիծ.116 ,, Ձեր հավաքած համարը գոյություն չունի,,

 Մարդիկ գնում են ԲՇՏ ՝ տեղեկանք վերցնելու ՝ԲՇՏ-ում ասում են  ,,Մինչեւ վարձերը չմուծեք ՝ տեղեկանք չենք տա,,: Այն դեպքում ,երբ իրավունք  չունեն  տեղեկանք  չտալ ՝վարձ չմուծելու պատճառաբանությամբ: Բայց հարց է նաեւ ՝ թե ԲՇՏ-ներն այսուհետ ունե՞ն իրավունք ՝ տեղեկանք տրամադրել, չէ՞ որ այս տարվանից այդ գործառույթները հանձնված են անձնագրային բաժիններին: Միգուցե երկուսն էլ ունե՞ն տեղեկանք տալու իրավունք, բայց մի դեպքում ԲՇՏ-ն վարձերը ,,փաթեթային,,տարբերակով մուծելու պահանջ է դնում, մյուս դեպքում ՝ անձնագրային բաժինը պահանջում է 1100դրամ պետտուրք մուծել, ու հարց է ծագում. հա բայց ինչի՞ : Անձնագրային բաժինները պատճառաբանում են կառավարության ինչ-որ որոշում, ըստ որի պետտուրք են սահմանել տեղեկանք տալու համար, օմբուդսմենի թեժ գիծն էլ, որ կոչված է պատասխանելու այդօրինակ հարցերի , ամիսներ շարունակ ,,կասեցված,, վիճակում է, եւ 116հեռախոսահամարը հավաքելիս   ապրիլի 5-ի դրությամբ շարունակում էր հնչել ՝,,Այդպիսի համար գոյություն չունի,,: Լավ, ասենք ՝ օրերս հրաժարական տված վարչապետն էր ,,մեղավոր,, որ անձնագրային բաժիններում 1100դրամ պետտուրք  էին  սկսել պահանջել / թեպետ սա զուտ օրենսդրական խնդիր է, պարզապես հայտնի չէ, թե ու՞մ մտահղացմամբ  է որոշվել բյուջեն լցնել նաեւ տեղեկանքների հաշվին /, բա օմբուդսմենի թեժ գծի անգործության համար է՞լ է  արդեն նախկին վարչապետը մեղավոր: Հետաքրքիրն այն է, որ օրերս հեռուստաալիքներից մեկով օմբուդսմենի գրասենյակի գործունեությունն էր լուսաբանվում, ու կրկին հանրությանն ,,ի ցույց դրին,, Թեժ  գծի,,հեռախոսահամարը: Ի վերջո, ինչքա՞ն կարելի է մարդկանց ձեռ  առնել ՝պետական մակարդակով: Ո՞ւմ համար է այդ խաբեությունը:                                               ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ                 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն