воскресенье, 17 августа 2014 г.

Սոցիալական ճնշումներն ՝ընդդեմ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ընդդեմ անկախ մամուլի

Վանաձորի տեղական իշխանությունների ,,դաբրոյով,, ժամանակ առ ժամանակ նոր թափով են վերսկսվում  մեր ընտանիքի նկատմամբ սկսված 15-ամյա հալածանքները ՝հիմնականում սոցիալական ճնշումների ձեւով:  Օգոստոսի 17-ին, ժամը 11-ի սահմաններում մեր բնակարան է ,,ներխուժում,, ներքեւի հարկի բնակչուհին, ու սկսում գոռգոռալ, թե ինչու՞ ենք օգտագործում...բաղնիսի վաննան, եւ, որ իբր, դրա պատճառով իր բնակարանում ջուր է լցվում. եւ սա ՝ այն դեպքում, երբ նրան քանիցս ասել եմ, որ  շենքը, որտեղ ինքը մշտապես չի բնակվում, վթարային է, 42 տարվա ջրատար խողովակները՝ քայքայված, եւ  բնակիչները մեղք չունեն, եթե ինչ-որ տեղ ինչ-որ մի վթար է լինում / քանի անգամ էլ ձմռանը բնակիչներով գումար են հավաքել, որ սառած խողովակների հետեւանքով առաջացող զանազան վթարներ վերացնեն, բայց այդ գումարները ոչ մի տեղ չեն ֆիքսվել /: Մատնացույց եմ անում կիսալցված վաննայի  անշարժ վիճակը, բայց նա բղավում է ՝ ուշադրություն չդարձնելով իմ խոսքերին, եւ իր կողմից մեծ ,,լավություն,, է համարում այն, որ ինքը ,,չի ուզում վատություն անել,,: Հարկ է  հիշատակել, որ վերջինս 20 տարի շարունակ մշտապես չի բնակվում  Հայաստանում , թեպետ դա չէր խանգարում, որ 2012թվի ԱԺ ընտրությունների ժամանակ , նրա բացակայության պայմաններում ընտանիքի բոլոր անդամների անունները լինեին ընտրացուցակներում: Այս տարվա գարնանը, հորս մահից մի քանի ամիս անց ՝կրկին  Ռուսաստանից ժամանեց եւ սկսեց ներկայացնել իր ավանդական ,,բողոքները,, ՝փորձելով անգամ 1988 թվի երկրաշարժի, ու տեւական ժամանակ չնորոգվելու արդյունքում քայքայվող իր բնակարանի առաստաղի վիճակի ,,մեղավորը,, համարել ներքեւի հարեւանի լոգարանը: Այդ առթիվ էլ  քանիցս բացատրել եմ, որ 2010թվին, իր բացակայության ժամանակ 4-րդ հարկի հարեւանը ջրատարի հետ կապված խողովակային փոփոխություններ է կատարել ՝ առանց թույլտվության, շինարարական նորմերը խախտելով, որի արդյունքում  էլ մեր լոգարանի ուղղությամբ ջրի կաթոցներ էին լինում: Եվ, շատ հնարավոր է, 2-րդ հարկի բնակարանի վթարն / իբր ՝ վթարը / էլ է այդ փոփոխության արդյունք: Նաեւ հիշեցնում եմ, որ իր բացակայության ժամանակ այդտեղ վարձով ապրողներ կային, որոնք երբեւէ չեն բողոքել ջրի արտահոսքից / քանի որ այն ժամանակ այդ ուղղությամբ ջրի խողովակաշար չէր փոխվել. այն էլ ՝ առանց համապատասխան մասնագետների /: Ինչեւէ, դեռեւս գարնանը, նրա մի շարք համառ պնդումներից հետո ՝ստիպված էինք համաձայնել նրա իսկ միջոցով փոխել լոգարանի այսպես կոչված ՝,,տրապը,,. քանի որ վերջինս պնդում էր, թե ,,տրապի,, մաշվածությունն է մեղավոր, բայց ՝,,ձեռի,, հետ էլ ,,մանրից,, համոզում էր, որ լոգարանի ինչ-որ ,,սիֆոն,, էլ պետք է փոխվի ՝ բայց ՝ մեր միջոցներով  / իսկ դա արդեն նշանակում է վերանորոգում այն ժամանակ, երբ տվյալ բնակարանատերերը դրա համար ոչ ժամանակ, ոչ ֆինանսներ, ոչ էլ սիրտ ու հավես ունեն, եւ մի կերպ ,,յոլա են գնում,, մինչեւ տեսնեն գլուխներն ինչ է գալիս /:  ,,Ինչ ա արդեն սովորեցի՞ք, որ ես պետք է ձեր փոխարեն ծախս անեմ. տրապը փոխեցի, մի հատ էլ սիֆոնը փոխե՞մ,,- ձայնը գլուխը բարձրացրած բղավում էր 2-րդ հարկի բնակչուհին ՝ թերեւս ,,թեւավորված,,կամ շահարկելով իր  ՝ղարաբաղյան ծագում ունենալու հանգամանքը: / Հազար ներողություն այն ղարաբաղցիներից, որոնց ես մշտապես հարգել եմ, եթե հարգանքի արժանի գործեր են կատարել /:  Բայց երբ որ ես էլ ստիպված էի նրա տոնայնությանը համապատասխան տոնայնություն վերցնել, սկսեց ինձ մեղադրել ՝,,ձայնս բարձրացնելու մեջ,,:Նաեւ խորհուրդ տվեց, որ ,,ծանոթ-մանոթ գտնեմ,, մարդ բերեմ ՝ որ լոգարանը նորոգի.ի՞նչ է ստացվում, 40 տարվա մաշվածություն ունեցող ջրատար համակարգը բնակիչը պետք է իր ուժերով նորոգի ՝ եկամուտներ որոնելով, օրեցօր թանկացող կյանքի պայմաններում, իսկ պետական  ու ՏԻՄ հիմնարկները / որոնց թվում ՝ քաղաքապետարանը / 5 տարին մեկ փառահեղ նորոգեն, որոշ հիմնարկների համար անգամ նոր շենք կառուցեն, իսկ բնակիչները շարունակ ,,կռիվ-ղալմաղալների,, մեջ ընկնեն ու միմյանց նկատմամբ վատամարդ դառնա՞ն: Թե՞ սա հատուկ գործելակերպ է ՝ազգի միասնությունը պառակտելու ինչ-որ հեռահար ծրագիր...Նրա հոխորտանքներն ավարտվեցին նրանով, որ ուլտիմատում ներկայացրեց, թե ,,Կգնամ միլիցիա կբերեմ, ջուրը կանջատեմ,,: Իսկ ինչու՞ պետք է շքամուտքի անջատիչ-միացնիչն ինչ-որ մեկի բնակարանում լինի, որ նա էլ դրանով հոխորտա ու սպառնա անջատել այն բնակարանի ջուրը, որի տերերը մշտապես օրենքով սահմանված վճարումներն անում են ՝այն էլ ՝ առանց ջրաչափի, թանկացած սակագնով: Իմ դիտարկմանը ՝ գնա բողոքի, ես խնդիր չունեմ, ու ես էլ կարող եմ բողոքել, կրկին ,,հարձակվեց.,,Ի՞նչ ես անելու, գրելու ե՞ս,,: Իսկ ի՞նչ անել, եթե այս ու այն ,,գիշատիչներից,, պաշտպանվելու միակ ,,զենքը,, գրիչն է մնացել: Այս առնչությամբ մտովի գնացի 2010թիվ, երբ վերեւի հարեւանի շինարարական քանդուքարափի արդյունքում սկսեց քարերի ավազ տեղալ մեր լոգարանի ուղղությամբ, իսկ երբ կողքի հարեւանին խնդրեցի, որ  ,,վերեւինին,, / որպես նրա հետ մոտ գտնվող / փոխանցել, որ քարեր ու ավազ են թափվում, ,,վերեւի,, հարկի բնակիչը, շահարկելով անգամ իր շարքային ոստիկան լինելու հանգամանքը, դուրս թռավ շքամուտք եւ հոխորտաց.,,Լավ եմ անում ՝ քանդըմ եմ, լավ եմ անըմ ՝ թափըմ եմ, գնա թերթըմդ գրի,,: /Եւ անգամ ՝իրենից կրկնակի տարիքով հորս, որ այդ ժամանակ դրսից տուն եկավ, ու, ականատես լինելով մեր վեճին, փորձեց միջամտել ՝,,հոխորտաց, թե ,,Դու վաբշե մլիցուց հեռու մնա,, /: Իսկ այդ առթիվ  ոչ թե թերթում գրեցի  այն ժամանակ, այլ պարզապես գրավոր բողոք ուղարկեցի քաղաքապետարանի համապատասխան բաժին, որի կողմից ուղեւորված մասնագետների խումբը՝ ՝քաղաքաշինության բաժնին կցված, հայտնաբերեց խախտումները, տուգանեց /ըստ տեղեկությունների / ու բարեբախտաբար, ջրի կաթոցների հարցն էլ լուծվեց, քանի որ մինչ այդ խողովակաշարի սխալ միացման, միգուցե նաեւ ՝վաննայի դիրքը կամայական փոփոխության ենթարկելու արդյունքում մեր մոտ ջրի հոսք էր սկսվել /, ինչն էլ կարող էր ուղիղ գծով իջնել ներքեւի հարեւանի բնակարան /: Ի դեպ, ներքեւի հարկի բնակարանում էլ նույն կամայական փոփոխություններն են արվել ՝ դեռ տարիներ առաջ, եւ, թերեւս, հենց այդ փոփոխությունների արդյունքում էլ կարող է վթարներ առաջանալ. այստեղ են ասել ՝ ,,Սայլը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում,,. ենթադրվում է, թե ,, ներքեւի,, բնակիչը հորիցս ետմահու վրեժ է լուծում ի պատասխան այն բանի, որ ինքը  դեռ ,,սովետի,, թվերին բնակարանը քանդուքարափ էր անում, ու  ողջ օրն ականջներս տանում ՝ շինարարական աղմուկով,  հայրս էլ ճարահատյալ բողոքել էր: Ի՞նչ է նշանակում ՝ ,,վաննան չօգտագործեք, ինձ մոտ կաթում է,,. միգուցե օդ է՞լ  չշնչենք, թե՞ թողնենք վաննայի մեջ ջուրը հոտի կամ ջուր չօգտագործելու արդյունքում ժանգոտի:Եւ այսպես, շահարկելով վթարային շենքերում մշտապես առկա միջբնակարանային  խնդիրները, ժամանակ առ ժամանակ  տեղական իշխանությունները ,,պրեսսինգի,, են ենթարկում մեզ ՝շարունակելով 15 տարի առաջ սկսված պայքարը ՝ Հովսեփյանների ընտանիքի նկատմամ՚բ, ու սկզբում հորս էին հալածում ՝ խոչընդոտելով աշխատանքային գործունեությանը, իսկ հետո սկսեցին խոչընդոտել իմ լրագրողական գործունեւթյանը:Ակնհայտ է, որ տեղական իշխանությունները մեզ քաղաքից ,,քշելու,, եւ բնակարանը ինչ-որ մեկի համար ձեռք գցելու մտադրություն են որդեգրել ՝արդեն իսկ նախապատրաստվելով մինչեւ հաջորդ ՏԻՄ ընտրություն ՝ քաղաքը ,,մաքրել,, իրենց ախոյաններից, քաղաքացիական դիրքորոշում ունեցող ակտիվիստներից ու նրանց համար պարբերաբար կենցաղային տհաճ իրավիճակներ ստեղծել. այլ կերպ ՝,,ներվերը ուտել,. սա է տեղական իշխանությունների գործելաոճը:Այդ դեպքում թող բարի լինեն ճանապարհածախս հատկացնել ու ,,արտաքսելու,, որոշում  կայացնել, որպեսզի որեւէ երկրում քաղաքական ապաստան գտնենք: Թերեւս, որոշել են նաեւ ,,ձեռի հետ,, ճշտել մեր եկամուտների չափը. եթե պարբերաբար հոդվածներ եմ գրում ՝հասարակության խնդիրները ներկայացնելով, ինչը, թերեւս, վտանգ է ներկայացնում իրենց գործունեության համար, այդ դեպքում ինչու՞ չփորձել ,,մի լավ թափ տալ,, բնակչին. ու ժամանակ առ ժամանակ ինչ-որ կենցաղային ծախսերի մեջ ներքաշել կամ ՝ համատիրության ,,սպասարկման վարձ,, կոչվող կույր աղիքը ,,վզներիս,,փաթաթելու փորձ անել: Տեղեկացնեմ, որ պատրաստ եմ անգամ ,,վերջին շապիկը վաճառել,, բայց  ՝անտելի ու չհիմնավորված մուծումներ չանել ու չդադարեցնել իրավասոցիալական թեմաներով հրապարակումներս, որ իրենց ,,կոկորդի փուշ,, են դարձել:Մտադիր եմ  անգամ համապատասխան փաստաբան գտնելու դեպքում Եվրադատարան դիմել ու բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում պահանջել ՝ իմ ընտանիքի նկատմամբ սկսված ու շարունակվող հալածանքների համար:Որեւէ մեկը կարող՞ է հուշել, թե որտեղի՞ց պետք է եկամտազուրկ բնակիչը փող հայթայթի, որ 40 տարվա մաշված խողովակաշարի հնարավոր հետեւանքները վերացնի: Եւ կամ ո՞վ պետք է մեզ հատուցի արդեն քայքայվող առաստաղի հնարավոր վթարը կանխելու, կոսմետիկ նորոգումներով գոնե նվազագույն ծախսերով բարենորոգումներ կատարելու համար: Չէ՞ որ պետությունը կարող է առնվազն վթարային շենքում բնակվողների ԽՍՀՄ ավանդները փոխհատուցել, այն շենքերի, որոնցում յուրաքանչյուր անձրեւից հետո բնակարաններւմ խոնավահոտ է ընկնում, աստիճանահարթակներն են սկսել ճաքճքել:Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ տեղական իշխանությունները փորձում են միջբնակարանային վեճերն օգտագործել որպես ,,պղտոր ջրում ձուկ բռնելու,, լավագույն միջոց ՝ ընդդեմ իրենց ,,ախոյանների,, կամ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձանց / որոնց թվում ՝ համատիրության հնարովի  ու չհիմնավորված  ,,սպասարկման վարձը,, չմուծողների ու այդ առթիվ հակալոբբինգ անողների դեմ /: Վանաձորի վետերանների միության կինխորհրդի նախագահ Հ.Մխիթարյանն է քանիցս բողոքել, որ իր ներքեւի հարկի հարեւանին հրահրել էին իր դեմ ՝2004թվին, ու  իրեն  ծեծի էին ենթարկել, այդ առթիվ անգամ դատական վճիռ էր կայացվել, ,,Առավոտ,, ու ,,Զորավիգ,, թերթերն անդրադարձան, բայց ՝ ժամանակ առ ժամանակ կռիվը կրկին բորբոքվում է.,,Միլիցիա էին բերել, թե իբր իմ տնից ջուր է կաթում, ասեցի  ՝էդ երբվանի՞ց է միլիցիան ջրի ծակուծուկ փակելով զբաղվում, փոխանակ գնան գողերին ու մարդասպաններին բռնեն,,-տեղեկացնում է իմ զրուցակիցը, որ մի առիթով պատմեց, որ անգամ քաղաքապետի մոտ ընդունելության է գնացել այդ հարցով, սակայն վերջինս ասել է.,,Ես ի՞նչ անեմ, որ դուք հարեւաններով իրար հետ յոլա չեք գնում,,:Ցավոք, այս անգամ էլ չեմ կարող հոդվածս լավատեսորեն վերջացնել, ու ստիպված եմ հայտարարել, որ եթե իմ կամ մերձավորիս հետ որեւէ դժբախտ պատահար տեղի ունենա ՝,,մեղքն,, իշխանությունների վիզը: ,,Ոչ մի երկրում քրեական հոդված չկա ՝հոդված գրելու կամ քաղաքացիական դիրքորոշման համար, դե մի բան պետք  ա գտնե՞ն, որ նրանց դեմն առնեն, դրա համար էլ ամենքին մի ձեւով են ,,պատժում,,- նկատում է համախոհներիցս մեկը:                                                              ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն