четверг, 11 сентября 2014 г.

Ձվի ,,կուրսը,, բարձրացել է, դոլարի կուրսն ՝իջել

Սեպտեմբերի սկզբին Վանաձորում գնաճի ակնհայտ դրսեւորումը ձվի շուկայում էր: Ընդ որում ՝լայն սպառման համար նախատեսված եւ առաջին անհրաժեշտության սննդամթերք հանդիսացող ձվի գինն սկսեց բարձրանալ դեռ հուլիսի վերջից ՝հարուցելով սպառողների զարմանքը, թե ,,ամառվա էս շոգին ձվի գինը բարձրացնում են,,. նվազագույն 40 դրամից դարձավ 50, հետո էլ ՝55 դրամ, ու հիմա նվազագույն գինը կանգ է առել 65-ի վրա...Ամենայն հավանականությամբ, սա ոչ միայն ընդդիմության ու տնտեսագետների կողմից ամիսներ առաջ ենթադրվող գնաճն է, երբ ասում էին, թե էներգիայի օգոստոսյան թանկացումն իր հետ շղթայական  թանկացումներ է բերելու, այլեւ ՝տեղական արտադրողների հերթական ,,խաղիկները,,. թերեւս, վերջիններս շահարկում են ոչ միայն էներգիայի թանկացումը, այլեւ՝սկսել են իրենց ,,խաղի կանոնները,, թելադրել, ոգեւորվելով այն հանգամանքից, որ ներկրվող հավկիթների վերջը տվեցին, ու հիմա ,,դրության տերն,, իրենք են, եւ կարող են անգամ ձվի դեֆիցիտի պատրանք ստեղծել: Ձվի շուկան միակ ոլորտը չէ, որտեղ թանկացում է սկսվել: Չնայած բանջարեղենի դեֆիցիտ չկա, այլեւ անգամ ՝ սպառման խնդիր, ՝ ի դեմս կարտոֆիլի, լոլիկի ու կանաչ պղպեղի, սակայն սրանց գինն էլ է թանկացել ՝50-100դրամով   1 կգ-ի մեջ                     /հնարավոր է, այս ոլորտի տնօրինողներին էլ ոգեւորել է Ռուսաստանում սպառման շուկայի հայտնությունը ՝ռուսաստանցի գործարարների միջոցով / ինչի առթիվ հեռուստատեսությամբ  հաղորդում ներկայացվեց /: Չնայած ,,թթվի սեզոնը,,  ,,պաշտոնապես,, դեռ չի սկսվել, սակայն ոմանց մտքով էլ անցել է ,,էն գլխից,, սխտորի գինն ավելացնել ՝հասցնելով 1000դրամի, իսկ հետո, երբ որ ,,դեղին աշունը,, գա, միգուցե ավելի ,,վերեւ քշել,,:Առայժմ չեն թանկացել  արեւի տակ որակազրկվող ձմերուկն ու սեխը, ինչպես նաեւ ՝էժանության մոնոպոլիա ունեցող հայտնի ընկերության սուրճի գինը, որ մնացել է նախկին թանկացած ,,կուրսի,, վրա:Որոշ մսամթերք արտադրողներ էլ  շտապեցին  մսամթերքի գինը թանկացնել: Հացի շուկայում առայժմ ծանր վիճակ է ՝արտադրողների համար, քանի որ որոշ կետերում այնքան դժվար է հացն սպառվում, որ անգամ զեղչեր են երբեմն անում: Իսկ այ, տեղական խմորեղեն արտադրողներից մեկն արդեն 100դրամով ավելացրել է գինը ՝1 կգ-ի մեջ: Սովորաբար, երբ դոլարի կուրսը բարձրանում է, գների բարձրացում է տեղի ունենում, սակայն սեպտեմբերի սկզբին հակառակը տեղի ունեցավ. առայժմ գներն են բարձրացել, իսկ դոլարի ու եվրոյի կուրսն, ընդհակառակը, իջել է փոքր-ինչ:Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում կարող է գներն էլի բարձրանան ՝երբ որ դոլարի կուրսը որոշեն բարձրացնել: Շուկայական մաֆիա ունենք ՝ աշխարհը չունի:                                                                                                                                                    ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն