пятница, 19 сентября 2014 г.

Հույսները դրել են կնոջ տարիքի, վատառողջության ու միայնակության վրա՞

Վանաձորաբնակ 73-ամյա միայնակ թոշակառու Գյուլնարա Հակոբյանի բողոքը / որին անդրադարձել ենք սույն բլոգի սեպտեմբերի 2-ի ,,Ձկնաբուծարանի պոմպի աղմուկին, սառը հոսանքին ու սուր ձկնահոտին չդիմացող կինը մահ ,,կամ ազատություն,,է խնդրում ոստիկանապետից, հոդվածում / ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ուղարկվելուց հետո, սեպտեմբերի 15-ին գրասենյակի իրավաբանը զանգահարել է Գ.Հակոբյանին եւ տեղյակ պահել, որ նրա բողոքն ուշադրության կենտրոնում է, համապատասխան գրություններ են պատրաստվել ՝ տեղական պատասխնատու մարմիններին ուղարկելու համար: Միաժամանակ Գ.Հակոբյանին առաջարկվել է ցանկության դեպքում բողոքն իրենց միջոցով ներկայացնել ,,Հատուկ թղթակից,, հեռուստատեսային հաղորդմանը ՝ խնդրին առավել հասարակական հնչեղություն տալու նպատակով, սակայն վերջինս խուսափել է առաջարկն ընդունել , ինչը հաստատեց նաեւ հեռախոսազրույցում: Այսօր, սեպտեմբերի 19-ին Գ.Հակոբյանը զանգահարեց եւ ասաց, որ առավոտյան ինչ-որ աղջիկ է եկել այդ հարցով իրենց շենք, բայց ՝իրեն չի այցելել, այլ փակ խանութի / որի տարածքում, նկուղում է գտնվում պոմպն ու ձկնաբուծարանը ՝շքամուտքից ելքով  / մոտակայքում գտնվող իր հարեւաններին ասել է.,,Եթե խանութը փակ է, պոմպը ո՞նց է  աշխատում ,,: Հարեւաններն էլ պատասխանել են, որ խանութի փակ լինելը պոմպի հետ կապ չունի: ,,Փոխանակ ինձ հանդիպեն, բողոքողը ես եմ, գնում են փակ խանութի կողքով անցնում, հարեւաններին են հարցնում, ի՞նչ կապ ունի փակ խանութը պոմպի հետ,,- դժգոհում է Գ.Հակոբյանը, որ նաեւ տեղեկացրել է նախորդ հոդվածի առնչությամբ, որ խանութը տղափոխվել է այլ հասցե, բայց ձկնաբուծարանը նախկին խանութի տարածքում շարունակում է գործել: Որպեսզի ճշտեր, թե ով է եղել ձկնաբուծարանի ու պոմպի խնդրով եկած այցելուն, վերջինս կրկին զանգահարել է օմբուդսմենի գրասենյակ / մանավանդ, որ հեռախոսային ֆիքսատորով տեսել էր, որ իրեն նոր զանգ է եղել օմբուդսմենի գրասենյակից, բայց չի հասցրել պատասխանել զանգին  /: Զանգող համարին չընկնելով, վերջինս կապվել է գրասենյակի իրավաբանի հետ եւ պարզել, որ, հնարավոր է, օմբուդսմենի գրասենյակի հարցման արդյունքում տեղական կառույցներից է ներկայացուցիչ ուղարկվել:,,Մինչեւ հիմա ես տանջվում եմ,,- հերթական անգամ բողոքեց Գ.Հակոբյանը պոմպի աշխատանքից ու դրա բացասական հետեւանքներից ՝ իր առողջության նկատմամբ: Այս շաբաթվա ընթացքում Հակոբյանն արդեն 3-րդ անգամ է  զանգահարում ու լացակումած բողոքում իր վիճակից, ասելով, թե պոմպի ճնշումն էլ ավելի են ուժեղացրել ՝իր բողոքներից հետո.,,Մեռնում եմ, էլ չեմ դիմանում, ի՞նչ անեմ,,: Չի բացառվում, որ պատասխանող կողմը հույսը դրել է տարեց կնոջ առողջությունը վատթարացնելու  վրա՝ դրանից բխող հնարավոր տխուր հետեւանքներով, հուսալով, թե միգուցե իրականություն դառնա ,,Չկա մարդ, չկա պրոբլեմ,, թեւավոր խոսքը,,:                                   ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն