вторник, 23 сентября 2014 г.

Չկա ֆեյսբուք, չկա ֆեյք

Այսօր սրտի ,,խոր կսկիծով,, տեղեկացանք  համացանցից, որ ֆեյսբուքը նոյեմբերի 1-ից դառնում է վճարովի, ինչը խոսքի ազատության սահմանների կտրուկ նեղացում կլինի: Բայց այ, այդ կերպ պատգամավորները մի գլխացավանքից կազատվեն.  չէ՞ որ որոշել էին ֆեյքերի / ֆեյսբուքային անանուն օգտատերերի / ու նրանց հահոյական մեկնաբանությունների, ,,զրպարտության,,  համար պատասխանատվության ենթարկել / ու այդ առթիվ համապատասխան օրենքի նախագիծ ներկայացնել /այն օգտատերերի  նկատմամբ, ովքեր իրենց էջերում, կայքերում կարտատպեն ֆեյքերի ,,զրպարտչական,, կամ հայհոյական գրառումները: Դե ինչ, եթե ֆեյսբուքը դառնա վճարովի, հնարավոր է, կտրուկ փոքրանա ֆեյքերի թիվը. չկա ֆեյսբուք , չկա ֆեյք  / իսկ արդյունքում կտուժեն նրանք, ում համար ֆեյսբուքը ոչ թե հայհոյախոսության ամբիոն է, այլ ՝ ազատ խոսքի, իրավական պայքարի հարթության մի ձեւ / : Եվ, եթե ֆեյսբուքի սեփականատերը նման որոշում է կայացրել, հարկավոր է համացանցում բողոքի ալիք բարձրացնել:          ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ֆեյսբուքային օգտատեր ՝2011թվից                 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն