вторник, 23 сентября 2014 г.

Քիմմանրաթելի հումքը թողած ՝,,դրսի՞ց,, են հումք ներմուծում

Օգոստոսի 1-ին ,,Արմենիա.. հեռուստատեսությամբ մի ռեպորտաժում նշվեց, որ Հայաստանում սկսել են արտադրել արհեստական մետաքսաթելի հումքից պատրաստված զուգագուլպաներ / բուժական, հիվանդություններ կանխարգելող, որի հումքը բերվում է Եվրոպայից /: Հետաքրքիր է,  Կիրովականի /Վանաձորի / հումքին ի՞նչ էր եղել, որ դրսից են հումք բերում, մինչդեռ արհեստական մանրաթելը տարիներ շարունակ արտահանվում էր: Որքան հայտնի է, գործարանը ներկայումս անգործության փուլում է: Լավ-վատ ՝ Վանաձորի քիմգործարանի մասին գոնե ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասվում է հեռուստատեսությամբ, մամուլով, հայտնի է, որ գործարանը լավ թե վատ ՝ աշխատում է, թեպետ ՝ մշտապես մեծ ուշացումներով է աշխատավարձ տալիս  ու  բողոքի ցույցերի արդյունքում , ու  ներկայումս անգամ 1 տարվա  աշխատավարձի պարտքեր ունեցողներ կան, որոնց բողոքները քանիցս ցուցադրվել են հեռուստատեսությամբ / : Բայց այ, քիմմանրաթելի գործարանի մասին տարիներ շարունակ ոչինչ չի ասվում: Միայն մի քանի տարի մեկ ՝ մեկ էլ տեսար մի ,,փախած,, ռեպորտաժ գնաց, թե արտասահմանցիներ են եկել ու շատ ,,հետաքրքրված,, են գործարանի արտադրանքով, ու կրկին ՝ տարիների լռություն / արտասահմանի պատվիրակները կարծես  Հայաստան աղջիկտեսի գալիս լինեն. գալիս են էս ու էն գործարանն ուսումնասիրում, մտիկ տալիս, խոստումներ տալիս  ու գնում, մինչդեռ հայտնի է / մամուլում էլ ապացույցներ կան /, որ քիմգործարանը, քիմմանրաթելն ու ՋԷԿ-ը  միասին են սեփականաշնորհվել ՝1998թվին ու տարբեր սեփականատերերի ձեռքով անցել: Բայց այ, քիմգործարանի մասին խոսում են, իսկ քիմմանրաթելի գործարանի մասին քար-լռություն է:Անգամ ՋԷԿ-ից են երբեմն խոսում, հայտնի է, որ աշխատում է / հատկապես ձմռանը /:                                                                                           ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ      / սույն հրապարակումը տպագրվել է օգոստոսի 1-ին, ֆեյսբուքի իմ անձնական էջում /

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն