среда, 7 февраля 2018 г.

Մխիթարյանի առաստաղը դեռ 2 ամիս էլ կքայքայվի․քանի քաղաքապետարանը կա

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում լսվում էր քաղգործն ըստ հայցի Հենրիետա Մխիթարյանի՝ընդդեմ իր ներքեւի հարկի հարեւանի։Այս կենցաղային թնջուկի մասին ոչ միայն գրվել է սույն բլոգում՝մի քանի անգամ, այլեւ՝իրավիճակը մանրամասն ներկայացվել է վանաձորյան 2 հեռուստաալիքներով։Քանի որ մեկ տարվա ընթացքում տարբեր մարմինների գրած իր բողոքն այդպես էլ ընթացք չստացավ/քաղաքապետարան, մարզպետարան, պատգամավորական գրասենյակներ, վարչապետ/, ուստի որպես հարցի վերջնական ելք՝Վանաձորի վետերանների միության նախագահ հանդիսացող, Լենինգրադի բլոկադայից տուժած Մխիթարյանն ստիպված էր դիմել դատարան՝պահանջելով մեղավոր ճանաչել իր ներքեւի հարեւանին, որի՝շենքի տանիքում կատարած գործողությունների արդյունքում էլ Մխիթարյանի առաստաղն սկսվել է քայքայվել ձնաջրերից ու անձրեւաջրերից։Մխիթարյանի շահերի պաշտպանությամբ նշանակված էր հանրային պաշտպան, բայց վերջինս դատարան չէր ներկայացրել՝նախապես տեղյակ պահելով թե հայցվորին, թե դատարանին։Չնայած չմասնակցելու պատճառը նիստում չհայտարարվեց, սակայն Մխիթարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պատճառն այն է, որ Հանրային պաշտպանը մասնակցում է համապետական գործադուլին։Դատավորի այն հարցին, թե արդյո՞ք Մխիթարյանը կարող է առանց փաստաբանի ներկայության իր հայցը ներկայացնել ու պահանջները հիմնավորել, վերջինս պատասխանեց, որ կարող է։Բայց դատական նիստի ընթացքում, պարզվեց, որ վերջինիս կաշկանդվածության եւ ռուսական կթություն ունենալու պատճառը խանգարող դեր է խաղում հայցը բանավոր ներկայացնելու եւ պահանջը հիմնավորելու համար,ուստի  Մխիթարյանն արդեն հայտնեց, որ գտնում է, որ անհրաժեշտ է պաշտպանի մասնակցություն։Ըստ այդմ՝գործի քննությունը հետաձգվեց մինչեւ․․․ապրիլի 25-ը․իսկ սա նշանակում է, որ Մխիթարյանի առաստաղը կշարունակի քայքայվել եւս 2 ամիս։Հուսանք, որ այս ընթացքում միգուցե տեղական իշխաությունները բարի կամքի դրսեւորում ցուցաբերեն եւ խնդիրը կարգավորեն քաղաքապետարանի կոմունալ բաժնի կամ համատիրության միջամտությամբ։Ի դեպ, նիստի ավարտից հետո նիստը նախագահող դատավորը հակամարտ կողմերին առաջարկեց այդ ընթացքում հաշտվել, սակայն Մխիթարյանի զարմուհին, որ դատին մասնակցելու նպատակով հատուկ ժամանել էր Ռուսաստանից, ցավով ասաց․,,Ի՞նչ հաշտություն, եթե միայնակ կնոջը ծեծել էին,,։Հիշեցնենք, որ տարիներ առաջ՝2003թվին վերոհիշյալ պատասխանող կողմը ծեծի էր ենթարկել Մխիթարյանին, որի համար առաջին ատյանի դատարանը փոխհատուցման գումարի պահանջ էր ներկայացրել/ինչի մասին տարիներ առաջ գրվել է ,,Առավոտ,, եւ ,,Զորավիգ,, թերթերում/, սակայն հետագայում բարձր ատյանի դատարանը բեկանել էր գործը։

Հատկանշական է, որ ոչ հայցվորը, ոչ պատասխանողը չունեին հակառակ կողմի/այսինքն՝միմյանց դեմ/ ներկայացվող հայցերը/, իսկ այն ,որ պետք է պատասխանող կողմը ծանոթանար գործին կցված տեսանյութին եւ այն ետ վերադարձներ դատարանին, վերջինս ասաց․,,Իրա ինչի՞ն ա պետք, էնա ինքն իրա ելույթը գիտի էլի․․․։Հետաքրքիր հանգամանք էր նաեւ այն, որ Մխիթարյանի հայցի մեջ/որ կազմվել էր հանրային պաշտպանի կողմից/, ներկայացած մի պարբերություն՝ամենեւին առնչություն չուներ հայցի հետ, եւ այս հանգամանքը հարուցել էր վերջինիս զարմանքը։Հարցիս՝մի՞թե հայցն իրեն հանձնվելուց հետո չի նկատել,՝պատասխանեց․,,Դե տվել է ինձ,վերցրել եմ, հետո եմ նկատել,,։

․․․Իսկ նիստին մասնակցող մի վետերան նիստից առաջ զարմանք հայտնեց, թե ինչու տեղական իշխանության, համատիրության կամ կոմունալ բաժնի կողմից ներկայացուցիչ չի մասնակցում, եւ ափսոսանք հայտնեց, որ դատի ընթացքում մասնակիցներն իրավունք չունեն հարցեր տան կամ միջամտեն նիստին։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

․․․

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն