пятница, 2 февраля 2018 г.

,,Բանը հասավ դիվանբաշուն,,

Ահա եւ եկանք հասանք ,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ դատական հայց ներկայացնելու առթիվ իմ կողմից  հայցադիմումի պատասխան ներկայացնելու փուլին։Անկեղծ ասած՝միայն այսօր եմ պարզել, որ պատասխան հայցը պարտավոր եմ ներկայացնել իմ դեմ հայցն ստանալուց հետո՝երկշաբաթյա ժամկետում/քանի որ միայն այսօր եմ մանրամասն ուսումնասիրել հայցադիմումին կից փաստաթուղթը՝իմ իրավունքների ու պարտականությունների մասին․հույս ունեի, որ մեր ,,ժողովրդավարական երկրում", որտեղ օմբուդսմենն էլ, ՀԾԿՀ-ն էլ, այլ համապատասխան կառույցներն էլ, ում բաց նամակով եւ էլեկտրոնային փոստով ուղարկել էի բողոք-նամակս՝ահազանգելով, որ ՀՀ-ում շարքային քաղաքացու իրավունքների աննախադեպ ոտնահարում է տեղի ունենում՝,,Վեոլիայի,, կողմից սահմանված անտրամաբանական որոշման առթիվ/այն է՝2017թ․հունվարից անջրաչափ բաժանորդների համար ջրի վարձ սահմանել 5400դրամ՝անկախ ընտանիքի անդամների քանակից /, միջոցներ կձեռնարկեն այդ տխրահռչակ որոշումը չեղարկելու համար, բայց, ցավոք, այդ կառույցները մնացին քաղաքացու ահազանգի հանդեպ քար-անտարբերության տիրույթներում։Հիշեցնեմ, որ բաց նամակով դեկտեմբերին ահազանգել էի նաեւ ՀՀ նախագահին։

Ըստ այդմ, ստիպված եմ օգտագործել առկա օրենքի բոլոր հնարավորությունները՝,,Վեոլիայի,, դեմ իմ պայքարում, եւ դատարանին միջնորդել, որ հայցադիմումը ուշացումով  ընդունի՝ելնելով քաղ․դատ․օր-ի 95 հոդվածի 1-ին կետից, որի համաձայն՝,,Ելնելով գործի առանձնահատկություններից՝դատարանը կարող է սահմանել պատասխան ընդունելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը՝ներկայացնելով ժամկետը,,։Հարցի առիթվ այսօր դատարանի ներթին հեռախոսով կապվեցի դատավորի  գործավարի հետ, պատասխանեց, որ կարող եմ հայցադիմումի պատասխանը ներկայացնել, սակայն այն ընդունելու հայեցողությունը թողնված է դատարանի վրա։

Սպասենք մինչեւ երկուշաբթի։

․․․Ի դեպ, երեկ տեղեկացանք, որ դատարան դիմելու սպառնալիքով մի քաղաքացի էլ է զգուշացվել ,,Վեոլիայի,,կողմից, սակայն քաղաքացին էլ իր հերթին, ,,Վեոլիայի,, ներկայացուցչին է զգուշացրել․,,Հլա փորձեք դատի տվեք․մինչեւ Եվրոդատարան կգնամ,,։Ու հրաժարվել է եւ պայմանագիր կնքելուց՝այդ ահռելի սակագնով վարձ մուծելու պատրաստակամության վերաբերյալ, եւ ջրաչափ տեղադրելուց է հրաժարվել։,,Ասեցի 1100դրամ ամեն ամիս մուծում եմ, էլ ի՞նչ եք ուզում,,-տեղեկացրեց վթարային շենքի բնակչուհին, որ նույնպես հնարավորություն չունի ջրաչափ տեղադրել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր,2․02․2018թ․

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն