пятница, 9 февраля 2018 г.

,,Վեոլիային,, դատելու փոխարեն նպատակահարմար գտնվեց․․․ինձ հանձնել ,,Վեոլիայի,, դատին

Մի քանի օր հետո, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա իմ դեմ ,,Վեոլիա-ջուր,, ընկերության կողմից ներկայացված հայցի քննությունը։Նշեմ, որ ,,Վեոլիա-ջուրը,, 2017թ․հունվարից ջրի սակագինը անջրաչափ բաժանորդների համար դարձրեց 5400դրամ՝անկախ ընտանիքի անդամների թվից/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն/, եւ ՀԾԿՀ-ի հետ դավադիր համաձայնության գալով՝այդ առասպելական վարձն ամեն ամիս սկսեց ամրագրել անգամ իր հետ պայմանագիր չունեցող բաժանորդների հաշվեհամարներին/այդ թվում՝նաեւ իմ/։Եվ, քանի որ վերջիններս , բնականաբար, ի վիճակի չէին այդ առասպելական վարձի տակից դուրս գալու պատրաստակամության պայմանագիր կնքել, ինչպես նաեւ՝տեխնիկական պատճառներով չէին կարող ջրաչափ տեղադրել ու ավելի քիչ մուծումներ կատարել/թեպետ՝այդ դեպքում էլ նրանք չէին ազատվի նոր սակագնով կուտակված պարտքերի բեռից/, ուստի ,,Վեոլիան", օգտվելով այդ առթիվ գրած իմ բողոք-նամակների հանդեպ համապատասխան մարմինների անտարբեր վերաբերմունքից, անցավ հարձակման եւ սկսեց դատական հայցեր ներկայացնել՝արհեստական ,,սարքած,, գումարների բռնագանձման հայցերով։

Իրականում սա քաղաքական հաշվեհարդար կարելի է համարել՝կոնկրետ մեր ընտանիքի պարագայում․հերթական հաշվեհարդարը՝սոցիալական հարթության վրա՝վերջին 18 -20տարում․թերեւս՝ի պատասխան իմ ոչ միայն 22-ամյա լրագրողական անաչառ, բայց՝ընդդիմախոս գործունեության, այլեւ՝6 տարվա համացանցային ակտիվության՝ոչ ի նպաստ իշխանությունների։

Այսպիսով, մեկ տարվա ընթացքում ,,Վեոլիայի,, դեմ գրած իմ բողոք-նամակները/որոնք ոչ միայն ի պաշտպանություն ինձ էին, այլեւ՝,,Վեոլիայի,, այլ բաժանորդների/, անուշադրության մատնվեցին համապատասխան կառույցների կողմից, որոնք  ,,Վեոլիայի,, դեմ դուրս գալու եւ ՀՀ խոցելի խավերին այդ կառույցի նկատմամբ  ճորտացումից փրկելու քաղաքական կամք չկարողացան ցուցաբերել՝թերեւս երկրի ,,ներքաղաքական կայունության,, տեսանկյունից․չէ՞ որ տվյալ դեպքում պետք է գործ ունենան եվրոպական կառույցի հետ, որի հետեւանքով չէին ցանկանա վատացնել հարաբերությունները՝Եվրոպայի հետ/այստեղ են ասել՝,,ձվածեղի խաթրու՝թավայի կոթը համբուրում են,,/։Ըստ այդմ ,,համապատասխան կառույցները,, ,,նպատակահարմար,, գտան․․․ինձ հանձնել ,,Վեոլիայի,, դատին․փոխանակ՝հակառակը լիներ։Մի՞թե մենք ապրում ենք քաղաքացիական հասարակության մեջ։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող,բլոգեր 

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն