четверг, 22 февраля 2018 г.

Հայ ժողովրդի մեծ բարեկամ, ֆրանսահայ դեսպան Շառլ Ազնաուրին

                                     Բաց նամակ

                    ՄԵԾԱՐԳՈ ՇԱՌԼ ԱԶՆԱՈՒՐ

Հայաստանում բողոքս պետական համապատասխան կառույցների ուշադրությանն արժանացնելու եւ խնդիրը կարգավորելու բոլոր ռեսուրսներն սպառվել են, քանզի արդեն մեկ տարի է՝ահազանգում եմ եւ հանրային խորհրդին, եւ վարչապետին, եւ Մարդու իրավունքների պաշտպանին, եւ ՀՀ նախագահին առ այն, որ 2017թ․հունվարից բնակչության ամենախոցելի խավերի՝տեխնիկական ու ֆինանսական խնդիրների պատճառով անջրաչափ բաժանորդները/որոնց թվում՝աղետի գոտու չամրացված, վթարայնություն ունեցող շենքերի բնակիչ/սոցիալական աղետի առաջ են կանգնած, քանի որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է մի որոշում՝ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերության հայտով ներկայացված, որով ջրի վարձը կտրուկ բարձրացվում է 5400դրամի՝առանց հիմնավորման, առանց հանրային լսումներ կազմակերպելու/նախկին անձաքանակ 1100դրամի փոխարեն, անկախ ընտանիքի անդամների թվից/։Բողոքիս արձագանքելու եւ այդ որոշման կիրարկումը կասեցնելու/նախկինն ուժի մեջ թողնելով/, եւ սակագնի նպատակայնության հարցը հանրային քննարկման դնելու փոխարեն՝կառավարողների անտարբեր վերաբերմունքից ոգեւորված՝ ,,Վեոլիան,, իր կողմից որոշած ու ՀԾԿՀ-ով ,,դավադրաբար,, հաստատած սակագնով հաշվարկած մի պատկառելի ,,պարտք,, է գոյացրել իմ նկատմամբ եւ այն բռնագանձելու հայց ներկայացրել դատարան/հընթացս էլ շարունակում է հաջորդ ամիսների համար նույն  սակագնով հաշվարկ կատարել ու ,,պարտք,, նկարել/։Ամենայն հավանականությամբ, ,,Վեոլիան,, այլ բաժանորդների նկատմամբ էլ է այդ կերպ դատական հայցեր ներկայացրել, բայց անգամ դեռեւս չներկայացնելու դեպքում, էլի շատերի ճակատագիրն է վտանգված, քանի որ քաղաքացիների առջեւ ուլտիմատում է դրված․կամ պետք է պայմանագիր կնքեն՝ջրաչափ տեղադրելու համար, կամ՝պայմանագիր կնքեն՝նոր  սակագնով վարձ մուծելու համար։Եվ երկու դեպքում էլ պարտադրվում է պարտավորություն վերցնել այդ չհիմնավորված սակագնով գոյացրած պարտքը մուծել ու ժամանակացույց կազմել։Սա նշանակում է, մարդկանց պարտադրում են ստորագրել իրենց մահապատժի հրամանը․մանավանդ այն դեպքում, երբ բնակարանի տեխնիկական պայմանները թույլ չեն տալիս ջրաչափ տեղադրել, քանի որ դրա համար պետք է այն կառուցվածքային փոփոխությունների ենթարկեն, որը ծախսատար է։Սա նաեւ նշանակում է, որ քաղաքացիները կանգնած են սոցիալական աղետի առաջ/ունեզրկման, բնակարանը արգելանքի տակ դրվելու եւ կամ՝մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ ջրից զրկվելու վտանգի առաջ/։Քանիցս եմ բացատրել համապատասխան կառույցներին ուղղված նամակներում/ամենավերջինը եղել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին ուղղված/, որ վթարային բնակարաններում ջրաչափի տեղադրումն անհնար է ու մեծ ֆինանսների է պահանջում, որ անեկամուտ կամ նվազ ապահովված մարդիկ ի վիճակի չեն ձեռնամուխ լինել նման փոփոխություների, որպեսզի ջրաչափ տեղադրեն ու ավելի քիչ մուծեն, առանց ջրաչափի էլ ,,Վեոլիան,, պարտադրանքի նման հաշվեհամարներին ամրագրել է այդ չհիմնավորված սակագինը։Հարցի կարգավորում կարող էր լինել այն, եթե վերադարձվեին ԽՍՀՄ ավանդները՝արժանապատիվ հաշվարկով, 28 տարվա տոկոսադրույքներով, բայց կառավարողները այդ քայլին էլ չեն ուզում գնալ, եւ ավանդների փոխհատուցման տարիքային շեմ են սահմանել 86-ը, մինչդեռ Հայաստանում բնակվող քաղաքացին հաճախ անգամ 50-ի չի հասնում՝սոցիալ-կենցաղային պայմանների պատճառով։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 14-ին սկսված քաղգործն՝իմ նկատմամբ ,,վեոլիայի հայցով,առայժմ ընդմիջվել է մինչեւ մարտի 7-ը, որի ընթացքում ես պարտադրված եմ կամ նոր պայմանագիրն ընդունեմ՝անցանկալի պայմաններով/արհեստական գոյացրած պարտքի ընդունումով եւ այն մարելու ժամանակցույց կազմելով/, կամ՝ջրաչափ տեղադրելու դիմում ներկայացնեմ ու նոր պայմանագիր կնքեմ՝նմանապես ,,Վելոիայի,, արհեստական գոյացրած պարտքը մուծելու պատրաստակամությամբ․եվ կամ՝,,Վեոլիան,, կարող է ինձ զրկել բաժանորդ լինելու իրավունքից/այսինքն՝ջրամատակարարումից/ եւ դատարանն էլ ,չի բացառվում, հիմք ընդունելով ՀԾԿՀ-ի որոշումը, բռնագանձման որոշում կայացնի։

 Ջրի սակագինը 5400դրամ դարձնելու ՀԾԿՀ-ի որոշման բողոքարկման հնարավորություններն ուսումնասիրելու խնդրով փետրվարի 14-ին դիմել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ/այն բանից հետո, երբ ՀՀ-ում պետական բոլոր ատյաններին ուղղված դիմումներս, այդ թվում՝մարդու իրավունքների պաշտպանին/, համապատասխան արձագանք չգտան մեկ տարվա ընթացքում,սակայն չեմ կարծում, թե այդ հարցը կարգավորվի ավելի շուտ, քան՝մինչեւ մարտի 7-ը՝դատական նիստի օրը,որովհետեւ ժամանակահատվածը կարճ է։

Միաժամանակ հարկ եմ համարում տեղեկացնել, որ առկա են մեծաքանակ դժգոհություններ՝ֆրանսիական ,,Վեոլիա,, ընկերության նկատմամբ ոչ միայն անջրաչափ  ,այլեւ՝ջրաչափ ունեցող բաժանորդների կողմից առ այն, որ ,,Վեոլիան,, չհիմնավորված հավելագրումներ է կատարում իրենց հաշվեհամարներին եւ չի մուտքագրում մուծած գումարները․անգամ նոր սակագնով հաշվարկի պայմաններում,կոնկրետ իմ նկատմամբ նման յուրացում է եղել, որի առթիվ համապատասխան անդորրագրեր եմ ներկայացրել դատարան, եւ փետրվարի 16-ին դիմում ներկայացրել ,,Վեոլիային,,․սակայն թե ինձ, թե նմանատիպ այլ քաղաքացիների,ջրմուղից պատասխանում են, որ հաշիվների ճշգրտումը շուտ չի կարող լինել։Այսինքն եթե հարցը վերաբերվում է պարտք գանձելուն՝դա շուտափույթ է արվում, եթե բաժանորդի իրավունքներին՝ապա դա շուտ չի արվի։Այս ամենը ստվեր է գցում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա՝շնորհիվ մի անբարեխիղճ ընկերության։Ակնկալում եմ Ձեր՝որպես ՀՀ իշխանությանը աշխատանքի բերումով մոտ կանգնած եւ առհասարակ՝հայ ժողովրդին մոտ կանգնած պետական-քաղաքական գործչի միջամտությունը՝հարցի կարգավորման հարցում, որպեսզի կասեցվի ,,Վեոլիայի,, նոր սակագնի հաղթարշավը՝խոցելի խավերի նկատմամբ, մինչեւ այդ առթիվ հանրային լսումների կազմակերպումը։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ,Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն