пятница, 13 апреля 2018 г.

Հայրենի ջուրն էլի թանկացրեց օտարերկրյա սեփականատերը․առայժմ ,,սուբսիդավորվում,, է

Զարմանալի նորություն պարզվեց երեկ, երբ այցելեցի ,,Վեոլիայի,, վանաձորյան բաժանմունք, որտեղ ինձ տրամադրվեց 2017-18թվերի ջրի վարձի մուծումներիս հաշվի քաղվածքը/էպիկրիզ/։

   Պարզվում է, որ ,,Վեոլիան,, ոչ միայն անցած տարվա հուվարից է ջրի վարձը դարձել 5400դրամ՝նախկին 1100դրամ անձաքանակ սակագնի փոխարեն/ինչի մասին մեկ տարուց ավելի է՝ահազանգում եմ ՀՀ կառավարողներին էլ, իրավապաշտպան կառույցներին էլ/,այլեւ այս տարվա՝2018թվի հունվարից էլ կրկին բարձրացրել է վարձը․դարձնելով 5740 դրամ՝անջրաչափ բաժանորդների համար․բայց, որպեսզի աղմուկ-աղաղակ չառաջանա, առայժմ ,,հեռատեսորեն ,, սուբսիդավորում է ավելացումը՝340դրամով, ու ստացվում է, որ ջրի վարձը կայուն կանգնած է առայժմ՝5400դրամ վիճահարույց գնի վրա, բայց՝էլ ավելի բարձրանալու միտում ունի, եթե հանկարծ ,,Վեոլիան,, որոշի սուբսիդավորումը հանել, ու բաժանորդներին մատուցել ,,մերկապարանոց ճշմարտություն,,՝5740 դրամի տեսքով։Այն հարցին, թե սուբսիդավորման մասին կա՞ արդյոք ,,Վեոլիայի,, պաշտոնական էջում, աշխատողները չկարողացան պատասխանել։Եթե անգամ աշխատողներն են անտեղյակ նոր թանկացումից ու սուբսիդավորման պաշտոնական որոշումից, բա ի՞նչ ասես շարքային քաղաքացիների մասին։Առայժմ ինձ չհաջողվեց պարզել, թե երբվանի՞ց եւ ի՞նչ հիմքով է  ,,Վեոլիան,, ջրի վարձը կրկին թանկացրել/դա պարզելու համար ժամանակ է պետք․բնականաբար/,բայց տեղեկացա, որ նույն տրամաբանությամբ՝,,սուբսիդավորում,, է նաեւ այս տարվա հունվարից ջրաչափ ունեցողների համար նույնպես թանկացած վարձը, որ դարձել է 191 դրամ։

,,Ինձ համ սուբսիդավորել են, համ պարտք են գրել,,-հեգնանքով նկատում է վանաձորցիներից մեկը՝ջրաչափ ունեցող։

Ի վերջո, ինչքա՞ն պետէ շարունակվի այս անտեր ու բարձիթողի վիճակը՝ջրային տնտեսության համակարգում։Եթե ոլորտը սեփականաշնորհված է, ուրեմն դա սեփականատիրոջն իրավունք է տալիս ոլորտը դարձնել իր անձնական ,,տնամե՞րձը,,։Կամ մինչեւ ե՞րբ պետք է կառավարությունն այս ընկերության հանդեպ իրեն ճորտի պես պահի՝ՀԾԿՀ-ի ձեռամբ հաստատելով նրա անտրամաբանական որոշումները։ 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն