четверг, 26 апреля 2018 г.

Մեկ տարուց ավել է՝վետերան-թոշակառուին գցել են դատարանի ու քաղաքապետարան-մարզպետարանի դռները

Թոշակառու-վետերանի բողոքի վրայով 2 քաղաքապետ է անցել, մեկ մարզպետ, 2 պատգամավորներ, եւ նույնիսկ՝ՀՀ վերջին վարչապետը․բայց՝սայլը տեղից չի շարժվում, ու առաստաղի ,,մահը շարունակվում է,,

Վանաձորի վետերանների կին-խորհրդի նախագահ, միայնակ թոշակառու Հենրիետա Մխիթարյանի՝9-րդ հարկում գտնվող բնակարանի պատի ու առաստաղի քայքայման առթիվ հայցով հարուցված քաղգործը երկամսյա ընդիմիջումից հետո շարունակվեց ապրիլի 25-ին՝Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում։Տարեսկզբից սկսվել է գործի քննությունը, 2 նիստ է եղել։

,,Էս հարցը կարող էր դատարան չհասնել,մեր միջեւ լուծվել խաղաղ ճանապարհով,,-դատի ժամանակ պատասխանող կողմին/որ Մխիթարյանի ներքեւի հարեւանն է՝ուսումնարանի փոխտնօրեն//ասաց հայցվորը, սակայն պատասխան չստացավ։Ընդ որում, Մխիթարյանին օրենքի շրջանակներում հանրային պաշտպանի անվճար աջակցություն եւ նիստին պարտադիր ներկայություն է հասնում՝վերջինիս  շահերը ներկայացնելու համար։Բայց՝առաջին պաշտպանը 1-ին նիստին չներկայացավ/պատճառաբանել էր ՀՀ փաստաբանների համընդհանուր գործադուլին միանալու հանգամանքը/, 2-րդ պաշտպանն էլ/որին դիմել էր Մխիթարյանը՝1-ի հանդեպ այլեւս վստահություն չունենալով/ 2-րդ նիստին չներկայացավ։Ու Մխիթարյանը, որ ռուսական կրթություն ունի եւ որոշ տերմինների լավ չի տիրապետում,որոշ բառերի համարժեք հայերենը պատասխանելու ընթացքում չկարողանալով գտնել/իսկ դահլիճից ,,հուշողներին,, էլ դատավորը սաստում էր/, ուստի դատարանի հետ հարցուպատասխանը թերի էր՝ի վնաս հայցվորի, հօգուտ պատասխանողի, քանի որ հարցերին պատասխանելիս Մխիթարյանը թե առաջին, թե երկրորդ նիստի ժամանակ կաշկանդվում էր․մանավանդ, երբ հարցերը տրվում էին իրավաբանական տերմիններով։Նիստից հետո մեր հետ զրույցում Մխիթարյանը դժգոհեց, որ հարցերը տրվում էին իրավաբանական բարդ ձեւակերպումներով, ինչը կարող է հասարակ քաղաքացու համար,որ իրավաբանական կրթություն չունի, դժվարհասկանալի լինել․ասենք՝,,Ո՞րն է հայցի հիմքը, առարկան եւ հիմնավորումը,,։Ժողովրդական լեզվով ասած՝այդ հարցի պատասխանը կլինի այսպես՝,,Առաստաղս քանդվել է, մեղավորը հարեւանս է, վնասի չափը որոշեք, փողերս տվեք,,;Բայց դատարանին հո այդպես չե՞ս կարող ասել, պիտի ,,հիմնավորես,,․դե արի ու ռուսական կրթություն ունեցող Մխիթարյան՝հիմնավորի իրավաբանորեն։Այ այս դեպքերի համար էլ նախատեսված է հանրային պաշտպանի կամ առհասարակ իրավաբանի աջակցություն։,,Տեղյակ է, բայց չի եկել,,-դատարանին հայտնեց Մխիթարյանը՝հանրային պաշտպանի բացակայության առթիվ։

Մխիթարյանի բողոքը 2 կողմ ունի․մեկն առնչվում է նրա բնակարանին պատճառած վնասին, որի չափը ճշտելու եւ գումար բռնագանձելու հայցով էլ դիմել է դատարան, մյուսը՝շքամուտքի ու շենքի տանիքի անմխիթար վիճակին, որի անմխիթարության հետեւանքներն էլ/որ քանի տարի կլինի՝պարբերաբար ցուցադրվել են վանաձորյան հեռուստատեսությամբ/ նրա բնակարանում խնդիրներ են առաջացրել, ուստի մեկ՝մինչեւ դատարան դիմելն է գրավոր դիմել  քաղաքապետարան, մեկ էլ՝դատարան դիմելուց հետո։

20․03․2017թ․Վանաձորի քաղաքապետարանին գրած նամակի առթիվ հաջորդ օրը քաղաքապետը պատասխանել է․,,Շենքի կառավարման մարմին հանդիսացող համատիրությանը գրավոր առաջարկվել է սեղմ ժամկետներում կատարել համապատասխան աշխատանքներ՝շենքի շքամուտքերի, տանիքի եւ բակի վիճակը բարելավելու ուղղությամբ,,։Անցել է ավելի քան 1 տարի․տեղյա՞կ է, արդյոք, Վանաձոի քաղաքապետը, որ հանձնարարության ,,սեղմ ժամկետները,, վաղուց անցել են, բայց սայլը տեղից չի շարժվել․հավանաբար տեղյակ է, որովհետեւ մի դիմում էլ այս տարի է գրել տարեց թոշակառուն ու անձամբ ներկայացրել քաղաքապետին՝դիմում գրելուց մեկ ամիս անց միայն ընդունելության մտնելու թույլտվություն ստանալով։Դիմումի մեջ գրված է․,,Մինչ դիմումիս ծանոթանալը, տեղյակ եմ պահում, որ վարչապետ Կարապետյանի հանձնարարությամբ կազմվել է 4 հոգանոց խումբ՝համատիրության պետի գլխավորությամբ, ովքեր լինելով իմ բնակարանում, ոչ մեկը ոչինչ չէր տեսել, իսկ 2 օր անց ,,ֆորտունա,, հեռուստատեսությունը ներկայացրել եւ ցույց է տվել, թե ինչ է կատարվում  Վարդանանց 23 շենքի տանիքում եւ թիվ 198բնակարանում,,։Քաղաքապետին գրելուց բացի, 2 նամակ էլ Լոռու մարզպետին է գրել շենքի ու շքամուտքի վիճակի մասին․մեկը՝2012թվին, մեկը՝2017թվին/Մխիթարյանի բողոքի վրայով 2 քաղաքապետ է անցել, մեկ մարզպետ, 2 պատգամավորներ եւ նույնիսկ՝վերջին վարչապետը/։Վարչապետն էլ հանձնարարական է տվել տեղական կառույցներին, սրանք էլ հանձնաժողով են կազմել, ինչ-որ եզրակացություն կայացրել/որից շատ ոգեւորված էր պատասխանող կողմը, որ դատարանում որպես հաղթաթուղթ ներկայացրեց հանձնաժողովի պատասխանը, որից Մխիթարյանն անտեղյակ էր/։

,,Էդ ո՞նց եղավ, որ ստուդիան եկավ-տեսավ, նկարահանեց, ցույց տվեց հեռուստատեսությամբ, բայց հանձնաժողովը ոչ մի բան չտեսավ,,-նիստի ժամանակ հարցրեց Մխիթարյանը՝պատասխանող կողմին ու միանգամից էլ իր եզրահանգումը տվեց․,,Որովհետեւ քո կողմից էին իրանք,,։Եվ մինչ մարզպետարանը հանձնարարում է քաղաքապետարանին կամ հանձնաժողով է կազմում, քաղաքապետարանը հանձնարարում է համատիրությանը, դատարանը 2 ամիսը մեկ՝մի նիստ է անում, Մխիթարյանի առաստաղը շարունակում է արտաքին գործոնների պարբերական ազդեցության, եւ վթարի հետեւանքները չվերացնելու պատճառով քայքայվել, քայքայվել ու քայքայվել․․․

,,Սպասում են, որ մի օր փուլ գա, հետո որոշեն, թե ով է մեղավոր,,-ասաց Մխիթարյանը՝մեր հետ զրույցում, իսկ դատարանում էլ պատկերավոր նկարագրեց, թե ինչ է տեղի ունենում շենքի տանիքում/որտեղ ,,խորոված են անում,, կամ բուրդ են չփխում, չիր են չորացնում, երեխաներ են խաղում, ,,ռազբորներ,, են տեղի ունենում, սիրահարների հանդիպումներ են կայանում/, ինչպես նաւե՝շքամուտքի ծխատարում․․․եւ պատմեց, թե ինչպես այդ անտերության հետեւանքով հրդեհ էր բռնկվել, եւ կրակի լեզվակները հասել էին մինչեւ իր բնակարան ու վնասել պատերը։

Դատական նիստից հետո Մխիթարյանի հետ ուղեվորվեցինք Հանրային պաշտպանի Լոռու մարզային գրասենյակ, որ գտնվում է Մյասնիկյան փողոցի վրա, բարձրահարկ շենքի 2-րդ հարկում, ուր մտնելու համար պետք է տարեց մարդիկ, վետերաններ, հաշմանդամներ /որոնք գրասենյակի հիմնական շահառուներն են/ստիպված լինեն դժվարությամբ հաղթահարել ապօրինի կցակառույց հանդիսացող հսկայական սանդուղքները,որին կից չկա նաեւ հաշմանդամների սայլակի համար նախատեսված թեքահարթակ, ինչի մասին ահազանգել ենք նաեւ ամիսներ առաջ։Գրասենյակի մուտքի մոտ գտնվող աշխատակիցները տեղեկացրին, որ Մխիթարյանի փնտրած անձը տեղում չէ, նիստի է։,,Բա էսօր իմ նիստն էլ էր, ու ինքը չէր եկել,,-ասաց Մխիթարյանը։,,Բա հիմա էն մարդը քանի՞ կտոր լինի, կանչեցին նիստի՝գնաց,,-հնչեց պատասխան։Ըստ տեղեկությունների, հանրային պաշտպանները Լոռու մարզում թվով 3-ն են․մինչդեռ     վերջիններիս թիվը կարելի էր ավելացնել․հաշվի առնենք, որ Հանրային պաշտպանի շահառուները ոչ միայն սոցիալապես խոցելի խմբերն են, այլեւ՝քրեական գործի շրջանակներում մեղադրվողները/այլ կերպ՝հանրային պաշտպանը եւ հայցվորների ,եւ մեղադրվողների շահերի ներկայացուցիչ կարող է լինել, եւ այդ դեպքում, իսկապես՝քանի՞ կտոր կարող է լինել պաշտպանը․թեպետ՝որոշ գործերից միտումնավոր խուսափելն էլ չի բացառվում/։Ավելի ուշ, Մխիթարյանը տեղեկացրեց, որ հանդիպել է, ի վերջո, հանրային պաշտպանին եւ վերջինս Մխիթարյանի հայցով նիստին իր բացակայությունը պատճառաբամել է այլ գործով նիստի շտապ ուղեւորվելու հանգամանքով, ու խոստացել, որ Մխիթարյանի գործին առավել մանրամասն կծանոթանա եւ գործուն միջոցներ կներկայացնի՝ լիարժեք պաշտպանություն իրականացնելու համար։ 

Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 7-ին․նիստի հետաձգումը կապված էր Մխիթարյանի կողմից ներկայացված միջնորդագրի հետ, որն էլ առնչվում էր համապատասխան մարմնի կողմից եզրակացություն ստանալուն ու պատճառած վնասի չափերը ճշտելուն։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն