воскресенье, 8 апреля 2018 г.

Հայտնվել են բնակարանը կորցնելու վտանգի առաջ՝շենքի սեփականաշորհման պատճառով

Ստորեւ ներկայացվում է Լոռու մարզի Ձորագետ ավանի/որ 1988թվի երկրաշարժից հետո ,,գյուղի,, կարգավիճակ է ստացել՝պաշտոնական անվանումով/ թիվ 80 շենքի 1 եւ 4 բնակարանների բնակիչներ, հայր եւ որդի Հովիկ եւ Միքայել Կոստանյանների նամակն՝ուղղված Լոռու ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին։Նամակը, որ ընդամենն օրերս է ուղարկվել պատգամավորին, հրապարակայնացնելու անհրաժեշտություն է զգացվել,քանի որ արդեն քանի ամիս է, այդ հասցեի բնակիչները բողոքով ուր ասես՝դիմել են/ներառյալ՝մեծահարուստ-գործարար, ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին, որի անվան հետ է նաեւ առնչվում բուն խնդիրը/։Հիշյալ բնակիչներն ամիսներ առաջ դիմել են նաեւ ՀՀ ներկայիս նախագահին եւ վարչապետին, որոնց կողմից էլ բողոքը վերահասցեագրվել է Լոռու մարզպետարան, մարպետն էլ իր հերթին հարցում է ուղարկել համայնքապետարան։Իսկ ժամանակն շտապում է ՝ի վնաս բնակիչների, քանի որ հայտնվել են ոչ իրենց մեղքով բնակարանը կորցնելու վտանգի առաջ, որովհետեւ շենքը, որում բնակվում են եւ որը մինչ օրս պատկանել է Հայէներգոյին, նախատեսված է հանձնել մեծահարուստ գործարարին՝որպես սեփականություն, եւ հիմա ՀԷՑ-ն շտապեցնում է նրանց՝ազատել բնակարանը, որպեսզի այն սեփականատիրոջը հանձնվի ,,մաքուր,,․/այսինքն՝առանց բնակիչների/։Իսկ թե ինչպես է լուծվելու մարդկանց բնակության ճակատագիրը՝հայտնվել է երկրորդական պլանում․30 տարուց ավելի այդ շենքում բնակվող մարդկանց ու նրանց որդու ընտանիքին ՀԷՑ-ն առաջարկում է․․․գնալ վարձով ապրել, եւ անգամ՝առանց նրանց իրազեկելու՝հանել են անձնագրային բաժնի գրանցումից եւ պարտադրել 7-ն օրյա ժամկետում գրանցվել որեւէ հասցեում, իսկ պահանջը չկատարելու դեպքում՝ընտանիքի յուրաքանչյուր անդամի գլխին որպես սպառնալիք կախված է․․․30հազար դրամ տուգանքը։Այլ մանրամասներ՝բնակիչների նամակում։

-----------------------------------------------------------------------------------------------------------------


ՀՀ ԱԺ պատգամավոր Կ․Կարապետյանին՝Լոռու մարզի Ձորագետ գյուղի 1 փողոցի 80 շենքի 1 եւ 4 բնակարանների բնակիչներ Հովիկ Կոստանյանից եւ Միքայել Կոստանյանից

                                                                                   

                                        Դիմում-խնդրանք

Դիմումատուներս հայր ու որդի ենք։Հարգելի պարոն Կարապետյան։Իմանալով Ձեր կատարած բարեգործությունների մասին, շատ զարմացա, թե ինչպես եք դուրս հանում մեզ այն շենքից, որը վերջերս գնել եք Ձորահէկից։Այստեղ ապրել ենք 1985թվից մինչ օրս։Բայց այսօր, մեզ առանց տեղյակ պահելու, հանել են գրանցումից եւ սպառնալով՝տվել մեկ ամիս ժամանակ՝դուրս գալու մեր բնակարաններից։Այսքան տարիների ընթացքում երբեւէ մեզ չեն անհանգստացրել կամ պարտադրել, որ դուրս գանք։Ընդհակառակը․մենք ապրում ենք 3 սենյականոց բնակարանում, իմ որդուն էլ որպես նորաստեղծ աճող ընտանիք,2001թվին նույն շենքի թիվ 1 բնակարանում հատկացրել են եւս 3 սենյականոց բնակարան։Մենք այլ տեղ տանիք չունենք, մեր միակ ապրելու տեղն այս շենքն է, որտեղից մեզ դուրս եք հանում։Նշեմ, որ անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել Ձորահէկի տնօրեն Ա․Պետրոսյանի իրավաբանի հետ, որը շատ վստահ ինձ ասաց, որ այս որոշմանը տեղյակ է կառավարությունը եւ հենց իրենք են պարտադրում տարածքը լքել։Ես ասացի, որ ապրելու տեղ չունենք, նա ինձ մատնացույց արեց, որ գոյություն ունեն վարձով բնակարաններ՝գնացեք եւ ապրեք։Վարձով բնակարանում ապրելու համար աշխատանք է պետք, որը մենք չունենք։Ապրում ենք անապահով պայմաններում։Որդիս մենում է արտագնա աշխատանքների, որպեսզի կարողանանք քիչ թե շատ բարենպաստ պայմաններ ստեղծել երեխաների համար։

Շենքում այս տարիների ընթացքում ոչ մի վերանորոգման աշխատանք չի կատարվել։Տանիքը փլվում էր, մեր միջոցներով փոխել ենք․փոխել ենք նաեւ լուսամուտները։ Կատարում էինք կապիտալ վերանորոգում, երբ մեզ տեղեկացրին բնակարանը լքելու պահանջի մասին։

Ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ՝թոշակառու։Ընտանիքում կա 3 անչափահաս երեխա։Մեծ թոռնիկս նախազորակոչիկ է,մենք ի՞նչ սրտով եւ ի՞նչ հասցեից պետք է նրան ուղարկենք հայրենիքին ծառայելու։

Պարոն Կարապետյան, խնդրում եմ ձեզ՝որպես մարդ, որպես Լոռվա բարերար եւ որպես Լոռվա մարզի պատգամավոր, մեզ ձեռք մեկնել՝թույլ տալով , որ մենք շարունակենք ապրել մեր բնակարաններում կամ՝ հատկացնել  ուրիշ տանիք՝մեր երեխաների համար։

                   Հարգանքներով՝դիմողներ Հ․Կոստանյան,

                                                                  Մ․Կոստանյան։

                                                                                                                                                                                                                                                                                                                                   

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն