понедельник, 2 апреля 2018 г.

Վաղը, ապրիլի 3-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի իմ դեմ ,,Վեոլաջրի,, հայցով քաղգործի քննությունը։Հիշեցնեմ, որ ,,Վեոլիան,, առանց հանրային լսումների՝ՀԾԿՀ-ի դավադիր հաստատմամբ, ջրի վարձը թռիչքային ձեւով բարձրացրել է՝անջրաչափ բաժանորդների համար՝անցած տարվա հունվարից, երբ ընկերությունը ՀՀ կառավարության շնորհիվ իրավունք ստացավ 15 տարով վերցնել հայաստանյան ջրի կառավարումը։Նախկին անձաքանակ 1100դրամ սակագինը ,,Վելոիան,, սուսուփուս դարձրել է 5400դրամ կայուն վարձ՝հաշվարկելով որպես  30խ/մ առասպելական ջրի ծախս։Ու այս հանցագործ որոշման կայացման հարցում իրենց մեղքի բաժինն ունեն եւ անգործության մատնված Հանրային խորհուրդը, եւ ՀՀ վարչապետը, եւ մարդու իրավունքների պաշտպանը, որոնց այդ ակնհայտ ապօրինության մասին ահազանգում եմ դեռ անցած տարվա փետրվարից, ու նրանք բոլորն էլ ջայլամի քաղաքականություն են վարում՝չտեսնելու տալով այս ապօրինությունն ՝ի վնաս հազարավոր քաղաքացիների։Պատկան մարմինների հանցավոր լռության պայմաններում՝,,Վեոլիան,, քաղաքացիների նկատմամբ արհեստական ,,պարտք,, է գոյացնում,,՝անգամ առանց գրավոր նախազգուշացնելու/ինչը մինչ ,,Վելոիան,, քաղաքացիների ունեցած պայմանագրի խախտում է/, ու միանգամից դատական հայցեր ներկայացնում։Ու հիմա ,,Վեոլիան,, պահանջում է, որ նախքան իր հետ պայանագիր կնքելը՝այդ արհեստական ու չհիմնավորված ,,պարտքը,, ,,վիզ վերցնեմ,, ու ,,ժամանակացույցով մարեմ,,․հընթացս էլ՝նոր սակագնով նոր պարտքեր է ավելացնում կամ՝,,սարքում,,․սա ամենաիսկական սոցիալական գենոցիդ է/թերեւս իշխանության ,,դաբրոյով,,՝ընդդեմ ինձ․իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող բլոգերի/։Սրա հետ մեկտեղ, ,,Վեոլիան,, այդ պարտքի մեջ ներառել է նաեւ լրացուցիչ գումար՝2017թ․հունվարին մուծած գումարս ,,ուրանալով,, ու պատճառաբանելով, թե այն նախորդ ջրամատակարար կազմակերպությանն է գնացել։Ընդ որում, ամբողջ հանրապետությունով մեկ՝2017թ․հունվարին մուծած ջրի վարձն է ,,ուրացել,,  եւ այդ առթիվ բողոքող քաղաքացիներին ի պատասխան՝կամ ասում է՝,,ցուցակները մաքրելով գալիս ենք,, կամ գրում է, թե ,,դուք մուծումը կատարել եք նախորդ ջրամատակարար կազմակերպությանը, գնացեք նրանից պահանջեք,,։Սա ամենախայտառակ խառնիփնթոր եւ բյուրոկրատական քաշքշուկային իրավիճակ է․մարդկանց ներքաշել անմիտ գործողությունների մեջ, ու սրան կարող է վերաբերվել այն հայտնի թեւավոր խոսքը, որ ,,մի խելառ քարը ջուրը գցեց, հազար խելոք չկարեցան հանեն,,։


․․․Եթե ,,Վեոլիան,, նոր սակագնի մասին ինձ տեղեկացնում է այս տարի՝փետրվարի 13-ին միայն՝հրավիրելով տարածքային մասնաճյուղ բանակցությունների, ինչու՞ պետք է ես մեկ տարի առաջ նրա կողմից իմ հաշվեհամարին բռնակցած գումարն ընդունեմ՝որպես ,,ի գիտություն,, եւ պատրաստակամություն վերցնեմ վճարել այդ չհիմնավորված գումարը։

Ինչպես ասեց լոռեցիներից մեկը՝,,մեզ փափախավոր թուրքի տեղ են դրել,,։


ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն