понедельник, 16 апреля 2018 г.

Հերթական ապօրինաշինությունը Վանաձորում՝գործողության մեջ

Եթե մինչեւ երեկ միամտորեն ենթադրում էինք, թե Վանաձորի Կ․Դեմիրճյան 26 եւ 28 շենքերի միջեւ հատվածում ջրագծերի հետ կապված աշխատանքներ են տարվում/սկսված՝դեռեւս մարտից,որի հետեւանքով այս տարածքը դարձել էր բնակիչների անցուդարձի համար դժվար երթեւեկելի/, ապա այսօր արդեն ակնհայտ էր, որ այդտեղ ապօրինի կառույցի հիմքեր են գցվում,․այնպես, ինչպես քաղաքի բազմաթիվ այլ տարածքներում։

2 օր առաջ ֆեյբսուքյան մեր հրապարակումից հետո, որում մտահոգություն էինք հայտնել, որ հողափորման եւ ասֆալտապատման աշխատանքները, որպես կանոն, իրականացվում, են անձրեւային եղանակներին, այսօր պարզվեց, որ ավելի քան 2 ամիս առաջ բերված ցեմենտախառն զանգվածակույտին վաղ առավոտյան ավելացան հսկայական քարաբեկորները՝շինարարություն սկսելու նպատակով, որոնց տեղափոխման եւ բեռնավտոյի թափքից ուժգին դրդյունի արդյունքում երկրաշարժից տուժած շենքը հայտնվեց ահավոր ,,ցնցակաթվածի,, մեջ՝սարսափեցնելով շենքի բնակիչներին։Եվ, այսպես, մինչ երկրում հեղափոխական իրավիճակ է՝կապված իշխանություններից դժգոհությունների,անօրինականությունների  հետ, մարզերում կյանքը շարունակվում է՝էլ ավելի մեծ անտերության պայմաններում, օգտվելով տեղական իշխանությունների կողմից ապօրինությունների հանդեպ անտարբեր վերաբերմունքով։ 

Ի՞նչ աշխատանքներ են տարվում այդտեղ, ի՞նչ է կառուցվում՝շենքի ճարտարապետական տեսքը խաթարող, որի օգտին էր թերեւս այն, որ մեկ ամիս առաջ հարակից շենքի կողքային հատվածին կից թփածածկույթը փառավոր բետոնապատվեց,ի՞նչ հիմքով է կառուցվում, կա՞ արդյոք որոշում՝կից տարածքը գնելու մասին,եղե՞լ է աճուրդ վաճառք, եւ արդյո՞ք տեղյակ են քաղաքի ճարտարապետական մարմինները, թե՞ սպասում են, որ կառուցեն-ավարտեն՝հետո նոր տուգանքով օրինականացնեն։Մինչեւ ե՞րբ է քաղաքը հեղեղվելու ապօրինի կառույցներով, կամ՝անավարտ շինությունները պահպանվեն։Ահավասիկ, արդեն 2 անգամ ահազանգել ենք համացանցում, տարածել ամենաառաջատար ֆեյսբուքյան խմբերով, որ Վանաձորի Կ․Դեմիրճյան 28 շենքի բակում՝Ղուկասյան փողոցի կողմից, 2010թվից վեր է խոյացել մի անավարտ կառույց, որ վտանգ է հանդիսանում երեխաների համար, քանի որ վերջիններս, բակի անբարեկարգության եւ նորմալ խաղահրապարակ չունենալու պատճառով, ստիպված են իրենց մարմնամարզական ընդունակությունները զարգացնել կցակառույցի վրա՝ Մաուգլիի նման թռչկոտալով եւ որպես ,,տարանցիկ ճանապարհ,,՝կից ավտոտնակների կտուրներ փոխադրվելով/անգամ՝ 2 ոտքով միաժամանակյա ցատկ կատարելով/։Մի՞թե պետք է անպայման դժբախտ դեպք պատահի, որ համապատասխան մարմիններն սկսեն մեղավորներ փնտրել, մինչդեռ այդ ժամանակ արդեն կարող է շատ ուշ լինել։Մի՞թե տեղական իշխանությունները կամ ավագանին չեն շրջում քաղաքով, չեն փորձում տեղեկացվել խնդիրներին, մի՞թե համացանց չեն մտնում, հրապարակումներ չեն կարդում, բա էլ ինչու՞ է Վանաձորի քաղաքապետը ֆեյսբուքում անձնական էջ բացել։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն