вторник, 3 апреля 2018 г.

Իշխանությունը հալածում է, իրավապաշտպան կառույցը՝ցրում

Այս տարվա մարտի մեկին դիմեցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝գրավոր դիմում ներկայացնելով իշխանության կողմից ինձ սոցիալական ահաբեկչության ենթարկելու մասին/նույն դիմումը զետեղեցի նաեւ համացանցում՝սույն բլոգում/։Դիմումի մեջ նշել էի՝,,Ակնկալում եմ Ձեր միջամտությունը՝բողոքս թարգմանաբար միջազգային իրավապաշտպան կառույցներին եւ Կարմիր խաչի գրասենյակին ներկայացնելու հարցում,,։Մարտի 23-ին, երբ մեր բնակարանը հոսանքազրկվել էր նախորդ օրվանից/իշխանության կողմից ինձ սոցիալական ահաբեկչության ենթարկելու ,,ծրագրի,, շրջանակներում/, գնացի ՀՔԱ գրասենյակ՝դիմումիս ճակատագրի մասին տեղեկանալու։Դիմումս վերցրած աշխատակցուհին տեղում չէր․ ասացին, որ կլինի երկուշաբթի՝3 օր անց։Հանգամանքների բերումով, մեկ էլ այցելեցի այսօր՝իմ դեմ ,,Վեոլիա-ջուր,, ընկերության հայցով դատական նիստից հետո։Իմ հարցին ի պատասխան, թե ի՞նչ ընթացքի մեջ է դիմումս՝այն թարգմանաբար միջազգային կառույցներին ներկայացնելու առումով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանը պատասխանեց, որ իրենք թարգմանություններով չեն զբաղվում։,,Բա եթե դիմումով չեք զբաղվելու, ինչու՞ համապատասխան գրությամբ ետ չեք ուղարկում, ինչու՞ եք պահում ձեր մոտ,,՝հարցս էլ կարելի է ասել՝անպատասխան մնաց։Հետո նշեց, որ բողոքիս մեջ նաեւ ,,Վեոլիա,, ջրի կողմից 5400դրամ սակագնի մասին էր հիշատակված,իսկ իրենք ջրմուղի հարցերով չեն զբաղվում։Պարզաբանեցի, որ խոսքս վերաբերվում է ոչ թե ջրի վարձի սակագնի բողոքարկմանը, այլ՝իմ ընտանիքը իշխանությունների կողմից հետապնդելու առթիվ գրած բողոքիս, որ տեղադրել եմ նաեւ համացանցում՝հայտարարության կարգով/Ի դեպ, դեռ նախորդ այցելություններից մեկի ժամանակ՝փետրվարի 14-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը պարզաբանեց, որ ,,Վեոլիան,, մասնավոր կառույց է , իսկ իրենք զբաղվում են միայն պետական կառույցների հետ կապված բողոքներով/։

Երբ գրասենյակի իրավաբանի ուշադրությունը ցանկացա  հրավիրել այն հանգամանքի վրա, որ այսօր դատարանում ակնհայտ իրավախախտում է տեղի ունեցել, քանի որ իմ առարկության պայմաններում՝,,Վեոլիայի,, կողմից իմ դեմ դատը լսվեց առանց ,,Վելոիայի,, ներկայացուցչի մասնակցության/քանի որ երբ դատավորն ասաց, թե ինչու՞ եմ ցանկանում, որ ,,Վեոլիայի,, ներկայացուցիչն անպայման ներկա գտնվի եւ ի՞նչ իմաստ ունի նիստի հետաձգելը,հասկացա, որ անիմաստ է առարկությունս պնդելը՝հոգեբանական ճնշման պայմաններում/։Այդ առթիվ՝գրասենյակի իրավաբանը մատնանշեց, որ դատարանից վճիռն ստանալուց հետո, եթե ցանկանամ, կարող եմ բողոքարկել։,,Իսկ ձեր գրասենյակը այդ հարցում կարո՞ղ է իրավական աջակցություն ցույց տալ,, հարցիս կրկին մատնանշեց, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում։Լավ, եթե անձին ու նրա ընտանիքին տարիներ շարունակ իշխանության կողմից հետապնդելու հարցով չեն զբաղվում եւ անգամ՝հրաժարվում են բողոքը թարգմանաբար հասցնել միջազգային կառույցներին, ո՞րն է իրավապաշտպան կառույցի դերը՝,,մեկ առանձին վերցրած քաղաքում,, կամ մարզում,կամ ու՞ր գնան ՀՀ այն քաղաքացիները, որոնք ոչ թոշակառու են, ոչ նպաստառու՝թե Հանրային պաշտպանի դիմեն, ոչ էլ աշխատող կամ ,,մեծ փողեր կպցնող,,՝թե գնան մասնավոր փաստաբան վարձեն։Գնան ջուրն ընկնե՞ն՝էս գրանտաթաթախ երկրում, որ հետո այդ նույն իրավապաշտպաններն ամպագոռգոռ հայտարարություններ անեն, թե այսինչը մեր մոտ բողոք ուներ իշխանության դեմ, ու նրա մահվան ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության վրա․․․Մարդուն կենդանության օրոք է աջակցություն պետք, ոչ թե՝հետմահու։ 

,,Իսկ կա՞ Վանաձորում որեւէ կառույց, որ զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով, եթե դուք այդ հարցերով չեք զբաղվում,,-այս հարցիս էլ գրասենյակի իրավաբանն ասաց, որ տեղյակ չէ։Ի՞նչ լավ է , չէ՞․ջրմուղը տեռորի ենթարկի ու ապօրինի որոշումներ փաթաթի ժողովրդի վզին, իրավապաշտպան կառույցն ասի, թե ինքը մասնավոր կառույցներով չի զբաղվում/պետական կառույցներն էլ էն գլխից չեն իրենց դերում․ներառյալ՝մարդու իրավունքների պաշտպանը՝ահռելի աշխատավարձ ստացող/,ՀԷՑ-ը տեռորի ենթարկի ընդդիմախոս լրագրողին ու 5 օր բնակարանը հոսանքազրկի/ինչի հավանականության մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին մարտի մեկին տեղյակ էի պահել/, ընդդիմախոս լրագրողը տարիներ շարունակ հետապնդումների ենթարկվի, իշխանության կողմից դավադրաբար ունեզրկվի ու եկամտազրկվի՝իրավապաշտպան կառույցը խորհուրդ տա դիմել մասնավոր փաստաբանի կամ Հանրային պաշտպանի․․․/դեռ նախորդ այցիս ժամանակ՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարն այդ խորհուրդը տվեց՝հասկացնելով, որ իրենք նման հարցերով չեն զբաղվում/։Բա ուրեմն ո՞վ է զբաղվում ՀՀ շարքային քաղաքացու իրավունքների ոտնահարման խնդիրներով, ո՞վ է կոչված բարձրաձայնել դրանք, միայն որոշ  հեռուստաստուդիանե՞ր՝այն էլ՝ոչ բոլոր, այն էլ՝ցանկության կամ նպատակահարմարության դեպքում, թե՞ ազգովի պետք է դառնան բլոգեր ու հերթով հետապնդումների ենթարկվեն․․․Եթե էդքան միջոցներ ունենամ, որ փաստաբան վարձեմ, էլ ինչի՞ եմ դիմում իրավապաշտպան կառույցի։Հիշեցնեմ, որ 2001թ․ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի կողմից ինձ տեղեկանք տրվեց, որ ես դիմել եմ իրենց՝իմ եւ իմ ընտանիքին իշխանության կողմից հետապնդումների ենթարկելու մասին, տեղեկանքը զետեղված է նաեւ սույն բլոգում՝հոդվածներից մեկում։Իսկ 2002թ․ ԱՄՆ ՄԶԳ Վաշինգտոնի գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, երբ ես ներկայացրի իմ բողոքները՝իմ լրագրողական գործունեությունը խոչընդոտելու մասին, վանաձորյան  իշխանության կողմից հետապնդումների ենթարկելու մասին, ներկա էր նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարը։Այդ հանդիպման մասին լուսաբանվել է 23․04․2003թ․,,Առավոտի,, ,,Հանուն ազատ մամուլի եւ ժողովրդավարության,, հոդվածում,,։

Պատմական անդրադարձի կարգով նշեմ, որ 2003թ․, երբ Քոչարյանի ռեակցիայի տարիներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարին 10-օրյա վարչական կալանքի ենթարկեցին՝,,չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար։, այդ մասին իմանալուն պես՝ահազանգեցի ,,Առավոտ,, թերթին/ում թղթակցում էի/,,10-օրյա կալանք՝իրավապաշտպանին,, հոդվածը լույս տեսավ/,թերթն իմ ապահովությունից ելնելով՝անունս չէր նշել՝որպես նյութի աղբյուր, բայց ինձ հեռախոսով ասացին, որ ,,քանի դեռ քեզ էլ չեն բռնել՝գրի,,։ Այնուհետ՝գրեցի ,,Եվրոպան թիկունքիդ կանգնած է,, նյութը՝նույն վարչական կալանքի թեմայով․․․Այդ օրերին, երբ շատերը վախենում էին անգամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողքով անցնել, մշտապես մտնում-հետաքրքրվում էի գրասենյակի ղեկավարի ճակատագրով․․․2002-2005թվերին հասարակական հիմունքներով հանդես եմ եկել գրասենյակի երբեմնի թերթում՝,,Քաղաքացիական նախաձեռնություն,,  եւ մշտապես լուսաբանել գրասենյակի միջոցառումներն այն թերթերում, որոնց հետ համագործակցել եմ/մի անգամ էլ շնորհակալագիր է տրվել/։ Երբ մի քանի տարի առաջ Վանաձորում ադրբեջանական ֆիլմեր ցուցադրելու առթիվ գրասենյակի ղեկավարի առաջարկության առթիվ գրասենյակը ձվերով ու քարերով ,,ռմբակոծեցին,,՝կատարվածը դատապարտեցի ֆեյսբուքում՝որակելով որպես խուլիգանություն․․․Լավ չի, պարոն Սաքունց, հեչ լավ չի, որ հին ընկերներին, նեղ օրերի ընկերներին շատ շուտ են մոռանում, անգամ՝ֆեյսբուքի ընկերների ցանկից ջնջում, ու իրենց  դուռը գնալիս ասում՝,,բա որ դու իմանաս, թե ինձ ինչքան են հալածել, ինձ կնախանձես,,։Ինչի,՞ էդքան լավ բան է՞ հալածվելը, որ հալածվելու համար պետք է մեկը մեկին նախանձի, այն էլ՝նույն քաղաքացիական հասարակության շրջանակում հանդես եկող գործիչները, լրագրողները կամ ակտիվիստները։Կամ ասում ես՝,,հետապնդում են՝դիմիր մասնավոր փաստաբանի,, կամ ,,հանրային պաշտպանի դիմիր,,։Որ փաստաբան վարձելու միջոց ունենամ, էլ ինչի՞ եմ իրավապաշտպանի դիմում։Կամ ո՞րն է իրավապաշտպանի դերը, եթե իշխանությունից հալածված ու ապօրինություններից աչք չբացող քաղաքացու, առավել եւս՝իրավապաշտպան լրագրողին մասնավոր փաստաբանի դուռն են ցույց տալիս։ Թվում էր, թե փաստորեն, իշխանությունից ու ապօրինություններից հալածված քաղաքացիների վերջին հույսը կարող էր իրավապաշտպան կառույցը լինել, բայց, փաստորեն, դա էլ չի հույս, ու քաղաքացու վերջին հանգրվանը կամ մոտակա կամուրջներից մեկն է՝եթե ուժեղ չգտնվի, կամ՝երկրից մի կերպ մազապուրծ դուրս թռչելը;Ի դեպ, մարտի մեկի դիմումս՝ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ուղղված, Բաց նամակով վերահասցեագրել էի նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեին,որոնց հետ եւս համագործակցության փորձ ունեմ, սակայն առ այսօր ինձ համար անհայտ է նաեւ նրանց դիրքորոշումը՝ բողոքս թարգմանաբար միջազգային կառույցներին հասցնելու առնչությամբ, քանի որ իմ բազմաթիվ հեռախոսազանգերին ի պատասխան՝հայտնում են, որ ղեկավարը տեղում չի։Ուռին ու բարդին՝ամեն իրավապաշտպան իրեն դարդին։Եղունգ ունես՝գլուխդ քորի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Վանաձոր, ազատ լրագրող, բլոգեր

Комментариев нет:

Отправить комментарий

Ոչ կոռեկտ մեկնաբանությունները կհեռացվեն